Բաժիններ՝

«Լոնդոնը չի ցանկանում վերադարձ Ռուսաստանի հետ հարատև առճակատմանը». Թերեզա Մեյ

Լոնդոնը ցանկանում է Ռուսաստանի հետ այլ՝ արդյունավետ հարաբերություններ, այլ ոչ թե վերադարձ սառը պատերազմին եւ հարատեւ առճակատմանը: Այդ մասին, ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։

Ելույթ ունենալով արտաքին քաղաքականությանը նվիրված ամենամյա ճառով՝ նա խստորեն քննադատել է Ռուսաստանին՝ փաստորեն իր ելույթն սկսելով այդ թեմայով, սակայն այնուհետեւ հայտարարել է, որ Մոսկվայի հետ ներկայիս հարաբերություններն այն չեն, ինչ անհրաժեշտ է Լոնդոնին:

«Բայց դա այն չէ, որտեղ մենք ցանկանում ենք լինել, եւ Ռուսաստանի հետ այն հարաբերությունները չեն, որոնք մենք ցանկանում ենք: Մենք չենք ցանկանում վերադարձ սառը պատերազմին կամ գտնվել մշտական առճակատման վիճակում: Մենք պետք է զգուշանանք, բայց ցանկանում ենք նաեւ փոխգործակցել, հենց այդ պատճառով առաջիկա ամիսներին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ղեկավարը կայցելի Մոսկվա»,- ասել է Մեյը:

Նա վերստին Ռուսաստանին մեղադրել է Ղրիմի անօրինական միացման, Դոնբասի հակամարտությանը մասնակցության, կիբեռլրտեսության եւ ցանցահենային գրոհների, ինչպես նաեւ մի շարք երկրներում ընտրություններին միջամտելու մեջ: «Մենք գիտենք, թե դուք ինչ եք անում, բայց դուք դրանում հաջողության չեք հասնի»,- հավելել է Մեյը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս