Ամերիկացիների ավելի քան կեսը կարծում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի նկատմամբ քաղաքականություն է վարում ոչ պատշաճ ձեւով:
«Մարդուն ստիպել լեզու սովորել, որը նրա մայրենի լեզուն չէ, նույնքան անթույլատրելի է, որքան մակարդակն իջեցնելը նաև ռուսերենի դասավանդման ժամանակ: Սրա վրա եմ հրավիրում Ռուսաստանի Դաշնության շրջանների ղեկավարների հատուկ ուշադրությունը»:
Արիզոնայից հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնն իր թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, թե իր մոտ ախտորոշվել է գլխի քաղցկեղ:
Բեռլինի Շյոնդեֆելդ օդանավակայանի ուղեբեռի ստացման գոտիներից մեկը տարհանվել է: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ռամ Նաթ Քովինդը, որին առաջադրել էր կառավարող Բհարաթիա ջանաթա պարտին (ԲՋՊ, Հնդկաստանի ժողովրդական կուսակցություն), ընտրվել Է Հնդկաստանի նախագահ:
Ուկրաինայի արևելքում զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի 9 և վիրավորվել 5 զինծառայող:
«Մխիթարյանը չի պատրաստվում կանգ առնել»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ Մխիթարյանը տիտղոսներ է նվաճել 4 երկրներում՝ Հայաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում և Անգլիայում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լիակատար աջակցություն է ցուցաբերում Թուրքիայի վերաբերյալ արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հայտարարություններին:
Բացի դրանից, հիշատակվել է «ներքին գործերի միջամտությունից եւ ապօրինի կազմավորումների աջակցությունից հրաժարումը» եւ «ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի համար միջազգային հանրակցության բոլոր երկրների պատասխանատվության սկզբունքը»:
«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը շատ լուրջ խնդիր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանը։
«Եթե դա չանեն, կնշանակի, որ միջազգային կառույցները պարզապես չեն հետաքրքրվում մարդասիրական խնդիրներով, և իրենց շատ ավելի է հետաքրքրում խավիարի համը, քան այդ մարդկանց տառապանքները»։
Քուվեյթի իշխանությունները 15 իրանցի դիվանագետների կարգադրել են հեռանալ երկրից՝ փակելով զինվորական կցորդի եւ մշակույթի կցորդի աշխատակազմը, հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը։
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը ուվավերացնել մասին Հայաստանի Հանրապետության օրենքին: Այն ներկայացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգերի Ալեքսանդր Լապշինը կարող է արտահանձնվել Ռուսաստան, Իսրայել կամ Ուկրաինա:
Ռուսաստանը ծրագրում է մինչև 2017 թվականի վերջն Իրաքին մեծ քանակությամբ Т-90С/СК տանկեր մատակարարել:
Մոլդովայում ընտրական համակարգի փոփոխման կողմնակիցները եւ հակառակորդները հուլիսի 20-ին հանրահավաքներ են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ, որը հաստատել է անցումը խառն ընտրական համակարգին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանը, որն օրերս եղել է Արցախում, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հայկական կողմը հսկայական աշխատանք է տարել մարտական հենակետերի ամրացման և վերազինման ուղղությամբ։
Առնվազն 16 ուժայիններ են սպանվել հուլիսի 20-ին Աֆղանստանի հարավային մասում «Թալիբան» արմատական խմբավորման զինյալների հարձակման ժամանակ, հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղացի պաշտոնյայի:
Սիրիան վերականգնել է ավելի քան 40 նավթաշտարկաների վրա իր վերահսկողությունը Ռաքայի նահանգի այն տարածքում, որն ազատագրվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից, լրագրողներին հայտնել է նավթագործ-ինժեներ Ալի Իբրահիմը, որը նահանգում նավաթահանույթի վերականգնման պատասխանատուն է։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նավթի, գազի, նավթամթերքի ընդհանուր շուկա ստեղծելու ծրագրի մի շարք կետերի շուրջ ձեռք է բերվել ընդհանուր կոնսենսուս:
Վենեսուելայի իշխանություններն անվտանգության բարձրացված միջոցներ կձեռնարկեն Սահմանադրական ասամբլեայի (ՍԱ) ընտրություններում կարգի ապահովման համար:
Կոլումբիայի նախարարների կաբինետը, նախագահ Խուան Մանուել Սանտոսի վարչակազմի բարձրաստիճան խորհրդականներն ու աշխատակիցները հրաժարական են տվել:
Սենատոր Ջոն Մաքքեյնի (հանրապետական, Արիզոնա նահանգ) մոտ բժիշկները գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որպես բանակի (ցամաքային զորքերի) նախարարի պաշտոնի թեկնածու է առաջադրել Մարկ Էսպերին՝ Միացյալ Նահանգների ռազմարդյունաբերական հսկայի՝ Raytheon ընկերության նախկին փոխնախագահին:
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը մտադիր են սկսել ռազմավարական կայունության հարցերի շուրջը երկխոսությունը, որին կմասնակցեն երկու երկրների ոչ միայն արտաքին քաղաքական, այլեւ այլ շահագրգիռ գերատեսչություններ:
Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել երկրաշարժ 5.6 մագնիտուդ ուժգնությամբ:
Գագաթնաժողովից առաջ գերմանական ոստիկանությունը ստացել է նամակ, որում նշվել է, թե «գերմանացի ոստիկանի համազգեստով մարդիկ կարող են հարձակում իրականացնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա»: Բացի այդ, նախազգուշացման մեջ եղել է պոտենցիալ հարձակվողի անունը: Die Welt-ի տվյալներով՝ խոսքը եղել է նախկին թուրք ոստիկանի մասին:
Նյու Յորքի Մանհեթենի շրջանի դատարանն ամերիկացի երգչուհի Մադոննայի պահանջով չեղյալ է հայտարարել այն աճուրդը, որտեղ պլանավորովում էր վաճառքի հանել նրա անձնական նամակները, ինչպես նաեւ նրան պատկանող լուսանկարները, ներքին սպիտակեղենը եւ այլ իրեր:
«Ի սկզբանե մենք ցանկացել ենք Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելուց անցում կատարել տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը, իսկ երրորդ փուլում, երբ օգնության կարիքը նվազի, անցնել առեւտրի եւ ներդրումների, որոնք հայերի համար աշխատատեղեր կստեղծեն»:
Ռուսաստանի կառավարությունը սկսել է լրջորեն ֆինանսավորել միջազգային ռադիո-հեռուստատեսային որոշ կայաններ, կառավարության խոսքերով, լուրերի այլընտրանքային հոսք ապահովելու համար։ Եվ փաստն այն է, որ այս հաղորդումների լսարանն աստիճանաբար ընդարձակվում է Եվրոպայում, ԱՄՆ-ում ու աշխարհի այլ հատվածներում։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: