
Ամստերդամից Լիմա թռչող ինքնաթիռին կայծակ է խփել

KLM ավիաընկերության Boeing 777-300 օդանավին վերթիռի ժամանակ կայծակ է խփել: Միջադեպը տեղի է ունեցել Ամստերդամի «Սկիպհոլ» օդանավակայանում: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ցանցում հրապարակված կադրերում երեւում է, որ կայծակն ինքնաթիռին խփում է թռիչքային գոտուց պոկվելուց որոշ ժամանակ անց: Սակայն օդանավը շարունակում է թռիչքը: Boeing 777-300-ն Ամստերդամից թռչում էր Լիմա: