ԱՄՆ-ի ղեկավարը նշել է, որ իր երկիրը կարող է մինչեւ 2025 թվականը 2,7 միլիոն աշխատատեղ կորցնել, եթե կատարի համաձայնագրի դրույթները:
Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ավտովթարի է ենթարկվել Սերբիայի մայրաքաղաքից Չաչակ քաղաք ձգվող ճանապարհին, որը 140 կիլոմետր է հեռու Բելգրադից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ՝ անձամբ պարզաբանելով կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից երկրիը դուրս բերելու իր որոշումը:
Բեյրութի թաղամասերից մեկում անհայտ մարդը կրակ է բացել հայ գործարար Հարութ Զաարաբ Քֆերկյանի ուղղությամբ՝ վնասելով նրան ուսի հատվածում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկին Միշելը Վաշինգտոնում 8 միլիոն դոլարով ձեռք են բերել տուն, որը գտնվում է Քալորամայի շրջանում:
ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են առաջարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին պատժամիջոցներ կիրառել ԿԺԴՀ ավելի շատ քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ՝ բալիստիկ հրթիռների շարունակվող փորձարկումների հետ կապված:
Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է երկրների գլոբալ մրցակցության 2016-2017թթ վարկանիշը: 138 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը:
Իրաքյան Մոսուլ քաղաքում «Իսլամական պետության» հազարից պակաս գրոհայիններ են մնում:
«2013 թվականից հետո Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում «ռազմավարական ընդմիջումից» հետո այս նոր փաստաթուղթը Երևանի համար հերթական հնարավորությունն է ԵՄ-ի հետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար։ Ի՞նչն է ամենակարևորն այդ նոր համաձայնագրում»։
Հայաստանը 112-րդ տեղն է զբաղեցրել «Խաղաղասիրության գլոբալ ինդեքս»-ում (Global Peace Index): Այս մասին վկայում է Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի (The Institute for Economics and Peace)՝ հունիսի 1-ին Լոնդոնում հրապարակված հետազոտությունը, որում վերլուծվում է 163 երկրների իրադրությունը, որտեղ ապրում է մոլորակի բնակչության 99,7 տոկոսը:
Առաջին ռոբոտոստիկանը, որն ավելի վաղ ներառվել էր Դուբայի ոստիկանության կազմում, սկսել է պարեկել քաղաքԷմիրության փողոցները:
Իսրայելը հիասթափված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայելում ԱՄՆ դեսպանության տեղափոխումը հետաձգելու մասին որոշումից, սակայն հույս ունի, որ նա դա կանի ապագայում:
Օքսֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) Մարդկության ապագայի ինստիտուտի եւ Ելի ինստիտուտի (ԱՄՆ) քաղաքական գիտությունների բաժանմունքի գիտնականները գնահատել են այն ժամկետները, երբ արհեստական ինտելեկտը կգերազանցի մարդկային բանականության հնարավորությունները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը թողնել Թել-Ավիվում, չնայած նրան, որ ավելի վաղ նա ցանկություն էր հայտնել առաքելությանը տեղափոխել Երուսաղեմ:
Համաշխարհային էներգահաշվեկշռում նավթի եւ դրա արգասիքների բաժինը 15 տարի հետո կկազմի 28,1 տոկոս, բայց արդեն 90 տարի հետո կնվազի մինչեւ 2,1 տոկոս, ինչի մասին վկայում են «Գլոբալ էներգիա» ասոցիացիայի հետազոտության արդյունքները։
Եվրասիական տնտեսական գործընկերությունն կսկսվի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) եւ Չինաստանից, բայց բաց կմնա այլ գործընկերների միանալու համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թուրքիային C-400 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամության մասին:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ամերիկացի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփն անկեղծ է, ինչն այնքանէլ բնորոշ չէ քաղաքական գործչին:
Համաշխարհային հանրակցությունը պետք է բարեփոխի ՄԱԿ-ը, որպեսզի կազմակերպությունն ավելի արդյունավետ լինի, այդ թվում՝ անվտանգության բնագավառում:
Ցանցահենների միջամտությունն սկզբունքորեն չի կարող ազդել որեւիցե երկրում ընտրությունների արդյունքների վրա:
Charlie Hebdo երգիծական շաբաթահանդեսը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հանդիպման ծաղանկարը՝ վերջինիս պատկերելով որպես շնիկ:
«Ցավում ենք և իսկապես տխուր ենք, որ որոշում է կայացվել փակելու ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, որովհետև միանգամայն կարևոր և հետաքրքիր աշխատանք էր իրականացնում ԵԱՀԿ-ն»,- այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին՝ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։
«Ափսոսում եմ, որ ընտրակաշառք է բաժանվել։ Ափսոսում եմ երկու պատճառով. քվեների գնման իրողությունը երկու բացասական հետևանք ունի՝ առաջինը՝ կաշառք տվողի, հետո էլ՝ վերցնողի համար։ Ցավալին այն է, որ այն մարդը, ով վերցնում է ընտրակաշառքը, չունի քաղաքական հստակ պատկերացում, նա ընդամենը վաճառում է իր ձայնը։ Մյուս կողմից՝ ով գնում է այդ ձայնը, առաջին հերթին՝ բավականաչափ հարգանք չի տածում իր գործառույթի նկատմամբ»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացրել է ամերիկյան այցագրեր տալու համար ստուգումների կանոնները՝ նոր հարցարան հաստատելով հայցորդների համար:
Հնդկաստանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծումը թույլ կտա նրանց միջեւ ապրանքաշրջանառությունը ներկայիս տարեկան շուրջ 8,4 մլրդ դոլար ցուցանիշից տասը տարի անց ավելացնել տարեկան մինչեւ 57-62 մլրդ դոլար:
Վրաստանում բողոքի հավաքված իրավապաշտպանները փորձում են կանխել Վրաստանից առեւանգված ադրբեջանցի լրագրողի նկատմամբ խոշտանգումները ադրբեջանական իրավապահների կողմից:
Stratolaunch ինքնաթիռը՝ թեւերի՝ աշխարհում ամենամեծ՝ 117 մետր բացվածքով, մայիսի 31-ին առաջին անգամ դուրս է բերվել Մոհավեի անապատի (Կալիֆոռնիայի նահանգ) օդանավարանից։
Հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և աշխարհի երկրորդ ռակետ Սերենա Ուիլյամսի առաջնեկն աղջիկ է լինելու:
Սանկտ Պետերբուրգում աշխատանքն է սկսել XXI Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ-2017):
Եվրահանձնաժողովի նախագահ ԺանԿլոդ Յունկերը հայտարարել է, որ եթե Թուրքիան որոշում կայացնի վերականգնել մահապատիժը, ապա դա կդառնա Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների վերջը: