Բաժիններ՝

Կատարի Էմիրը տարածաշրջանի երկրներին մեղադրել է ճգնաժամից ելք չփնտրելու մեջ. Al Jazeera

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, մտադիր չեն ելք գտնել ճգնաժամից: Այս հայտարարությամբ Կատարի Էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին նոյեմբերի 14-ին հանդես է եկել Al Jazeera հեռուստաալիքի եթերում։

«Շրջափակում իրականացնող երկրները մտադիր չեն կարգավորել ճգնաժամը»,-ընդգծել է նա, ընդսմին երախտագիտություն հայտնելով Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահին երկխոսության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի եւ «Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ապագան պահպանելու ուժեղ կամքի եւ ցանկության» համար:

«Մենք զսպվածության եւ Խորհրդի շահերի հարգման քաղաքականություն էինք վարում,-պարզաբանել է շեյխ Թամիմը,-սակայն շրջափակում իրականացնող երկրները միջազգային արշավ սկսեցին մեր դեմ՝ չնախատեսելով իրենց մասնակցությամբ ճգնաժամից դուրս գալու պլան»: Ինչպես նշել է Կատարի առաջնորդը, Դոհան պատրաստ է կարգավորել տարաձայնությունները հարեւան արաբական պետությունների հետ, բայց «փոխադարձ հարգանքի եւ ինքնիշխանության պահպանմամբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս