Բաժիններ՝

ԱՄՆ-ը հրապարակել է Կորեայի ափերի մոտ երեք ավիակիրների հայտնվելու տեսանյութը

ԱՄՆ-ի երեք ավիակիրներ մտել են Հարավային Կորեայի առափնյա գոտի՝ մասնակցելու համատեղ վարժանքներին: Տեսանյութը, որում ցուցադրված են համատեղ վարժանքները, հրապարակված է YouTube-ում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ալիքում։

Ինչպես հայտնել է Ռյոնհապ գործակալությունը, Սեուլն առաջին անգամ է զորավարժություններ անցկացնում «Ռոնալդ Ռեյգան», «Նիմից» եւ «Թեոդոր Ռուզվելտ» երեք ավիակիրների մասնակցությամբ: Ռազմանավերին ուղեկցում են տասից ավելի նավեր, ներառյալ Sejong the Great եւ the Seoae Yu Seong-ryong էսկադրային ականակիրները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս