Մեդվեդևը չի բացառել ապագայում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառում ապագայում ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը ԵԱՏՄ-ի եւ ԱՍԵԱՆ-ի միջեւ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Սկզբունքորեն ես բնավ չեմ բացառում, որ մենք հնարավորություն կունենանք ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր նախապատրաստել ԱՍԵԱՆ տնտեսական հանրակցության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ:
Բայց դրա համար դեռ երկար ճանապարհ է հարկավոր անցնել, կշարժվենք մասնավորից դեպի ընդհանուրը»,- ասել է Մեդվեդեւը՝ պատմելով ԱՍԵԱՆ-ի մի շարք երկրների հետ առանձնաբար համանման համաձայնագրերի նախապատրաստման եւ ԵԱՏՄ-ի ու ԱՍԵԱՆ-ի կազմի մեջ մտնող Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի կիրառման արդյունքների մասին: