
Պուչդեմոնը հնարավոր է համարել կատալոնական ճգնաժամի լուծումն առանց Իսպանիայից անջատվելու

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հնարավոր է համարել, որ որոշակի հանգամանքներում կարելի է հրաժարվել Մադրիդի կենտրոնական իշխանություններից տարածաշրջանի անկախացումից: Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 13-ի երեկոյան գերմանական Die Welt թերթում հրապարակված հարցազրույցում։
«Ես պատրաստ էի եւ մնում եմ պատրաստ այն բանին, որ ճանաչեմ Իսպանիայի հետ նաեւ այլ տեսակի հարաբերությունները»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք անկախության պահանջների այլընտրանք:
Նրա խոսքով՝ իրադարձությունների այլընտրական զարգացումը «միանգամայն հնարավոր է»: «Ես միշտ հանդես եմ գալիս միասնության օգտին: Սակայն ամբողջ (տեղի ունեցողի) պատճառը ինքնավարության 2010 թվականի կարգավիճակի լուծարումն է, կարգավիճակ, որը համաձայնեցված էր Իսպանիայի եւ Կատալոնիայի խորհրդարանների կողմից»,- հայտարարել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: