ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային մեղադրել է նրանում, որ նա թույլ է տվել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը։
Եվրախորհրդարանը հավանություն է արժանացրել Կանադայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ԵՄ-ի և Կանադայի միջև համաձայնագրին (CETA), ասվում է գերատեսչության կայքում։
Ամերիկյան New York Times թերթի լրագրող Ջեյքոբ Բեռնշտայնը ներողություն է խնդրել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփից, ում «մարմնավաճառ» էր անվանել։
Արգենտինայի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որը քրեականացնում է մարդկության դեմ գործած հանցագործությունների հերքումը, այդ թվում՝ 1915թ. Հայոց ցեղասպանությունը։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաման է տվել ամրապնդել կիբերանվտանգության միջոցառումները նախագահական ու խորհրդարականական ընտրություններից առաջ, որոնք նախատեսված են գարնանն ու ամռանը, հայտնել են Ելիսեյան պալատից։
Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպումը։ Դաշինքի պաշտպանության նախարարները այսօր քննարկեն պաշտպանական ծախսերն ու ահաբեկչության դեմ պայքարը հանդիպման ընթացքում, որոնց կմասնակցի ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Քրդերը խնդրում են Ռուսաստանին նպաստել Սիրիայի հարցով Ժնևի համաժողովին իրենց մասնակցության ապահովմանը, Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Դեմոկրատական միություն» կուսակցության ներկայացուցիչ Ասյա Աբդալլան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շաբաթներ շարունակ» իմացել է այն մասին, որ իր՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը մոլորության մեջ է գցել Սպիտակ տան ներկայացուցիչներին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր շփումների մասին։
Ռուսաստանցիները ավելի լավ են վերաբերվում Ստալինին, Բրեժնևին և Պուտինին։ Այս մասին են վկայում սոցիոլոգիական «Լևադա-կենտրոնի» նոր հարցումները։ Այսպես, Ստալինի նկատմամբ համակրանքը հասել է 16 տարվա մեջ պատմական առավելագույն մակարդակին, հայտնում է РБК-ն։
ԿԺԴՀ-ի ղեկավարի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության ետեւում, որն իրականացվել ՝ է Մալայզիայի մայրաքաղաքում, կանգնած են վիետնամցի երկու կանայք, որոնք, ինչպես ենթադրվում է, գաղտնի գործակալներ են:
Ղրիմը Ռուսաստանի տարածքն է, իսկ Ռուսաստանն իր տարածքները չի հանձնում. ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի հայտարարությունն այն մասին, թե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «պարզորոշ հասկանալ է տվել, որ ակնկալում է Ղրիմի վերադարձը Ուկրաինայի կազմ և այդ երկրի արեւելքում իրադրության ապաէսկալացում»:
Նյութը, որով թունավորվել է ԿԺԴՀ-ի առաջնորդի ավագ եղբայր Կիմ Չեն Ընը, շատ ավելի թունավոր է եղել ցիանիդից: Այս մասին հայտնել է Հոնկոնգի «Դունֆան» պորտալը՝ վկայակոչելով Մալայզիայի ոստիկանությանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հասկացրել է, որ ակնկալում է Ղրիմի վերադարձ Ուկրաինայի կազմում և այդ երկրի արևելքում իրավիճակի ապաէսկալացիա։ Նման դիրքորոշում է շարադրել ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, հայտնում է TASS-ը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել իր վարչակազմը 30%-ով կրճատելու մասին, հայտնել է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։
Քուալա Լումպուրի օդանավակայանում տեղադրված տեսահսկման խցիկները ֆիքսել են այն կնոջը, որը կարող է մեղսակից լինել Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մահվանը:
Այն անձինք, որոնք հետագայում ընդգրկվեցին Դոնալդ Թրամփի ընտրական շտաբում, նախքան 2016 թվականի նոյեմբերիին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունները, շփվել են Ռուսաստանի հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ: Այս մասին գրում է The New York Times թերթը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 15-ին կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և խոշոր գործարարների հետ, հայտնում է Սպիտակ տունը։
«Ես երբեք Միացյալ Նահանգները չեմ տեսել այդքան բեւեռացված, տարանջատված ու հակամարտություններից կքված, որքան այժմ: Նա, ով իրապես ցանկանում Է աշխարհի առաջատարի դերը խաղալ, պետք է ներսից ամուր լինի, ինքնավստահ ու համախմբված»,- նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
Ավստրիայի ընդդիմության մեջ գտնվող Կանաչների կուսակցության անդամ Պետեր Պիլցը հայտարարել է, որ երկրում գտնվող թուրք իմամները լրտեսական գործունեություն են ծավալում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken գործակալությունը:
ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքից 113 կմ հեռավորության վրա 6 տորնադո է տեղի ունեցել, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Ջոզեֆ Քլենսին պլանավորում է հաջորդ ամիս հեռանալ իր պաշտոնից։
Սուրբ Վալենտինի օրվա առթիվ ամերիկացիների միջին ծախսերն անցյալ տարվա ռեկորդային ցուցանիշից (146,84 դոլար) այս տարի կնվազեն մինչեւ մեկ մարդու հաշվով 136,57 դոլար: Այդ մասին վկայում են ԱՄՆ-ի Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի (NRF) անցկացրած հարցման արդյունքները: Երկրում միագումար ծախսերը կկազմեն 18,2 մլրդ դոլար՝ 2016 թվականի 19,7 մլրդ դոլարի դիմաց:
Մալազիայում սպանված ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը, ճամփորդել է այլ անունով տրված անձնագրով:
«Եթե նույնիսկ կան հակասություններ և տարբեր նպատակներ ԼՂ հակամարտության գոտու շուրջ, ՌԴ-ն ստիպված կլինի հաշվի առնել նաև Իրանի դիրքորոշումը, որն էլ խաղաղ կարգավորումն է։ Իրանի նման ներգրավվողական քաղաքականությունը չի կարող անտեսվել Մոսկվայի կողմից»։
Թուրքիայի Հաթայի նահանգում թուրքական զինված ուժերի կողմից Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) մարտիկների դեմ ուղղված գործողությունների ժամանակ բախում է տեղի ունեցել:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 27-ին Հաագայում հանրահավաքցույց կկազմակերպեն ի հիշատակ Սումգայիթի, Գանձակի (Կիրովաբադ) և Բաքվի հայ նահատակների։
Սիրիական քրդերը չեն պատրաստվում հանձնվել և իրենց տարածքները դնել Անկարայի հսկողության տակ:
«Երբ Հայաստանը երես թեքեց ԵՄ-ից և որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը, Օլանդը, չնայած բոլոր ԵՄ երկրների զայրույթին, հայտարարեց, որ Հայաստանն արժանի է ԵՄ-ի հոգատարությանը, որ պետք է հասկանալ ՀՀ-ի ուղղությունը դեպի ԵՏՄ…»:
Թուրքիայի քաղաքացին Անթալիայում Մուամմեր Գյունը սպանել է իր ռուս կնոջը և երկու երեխաներին:
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին պնդում է ձերբակալել Samsung Group-ի վարչության նախագահի տեղակալ եւ փաստական ղեկավար Լի Չժե Յոնին: Այդ մասին, , հայտնել է Korea Times-ը: