
Վենեսուելայում մարտի 28-ն անընդմեջ երրորդ հանգստյան օրն են հայտարարել բլեքաութի պատճառով

Վենեսուելայի կառավարությունը երկրում շարունակվող ընդգրկուն բլեքաութի ֆոնին մարտի 28-ը հայտարարել է այս շաբաթվա երրորդ ոչ աշխատանքային օրը: Այդ մասին հայտնել է երկրի կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը:
«Լարված կերպով զբաղվելով ազգային էներգահամակարգի վերականգնմամբ՝ բոլիվարյան կառավարությունը որոշում է կայացրել մարտի 28-ի հինգշաբթի օրը, դադարեցնել աշխատանքային գործունեությունը եւ դպրոցական պարապմունքները»,- գրել է նա իր Twitter-ում: Ավելի վաղ անցած երեքշաբթին եւ չորեքշաբթին նույնպես հանգստյան օրեր էին հայտարարվել Վենեսուելայում:
Վենեսուելայում էլեկտրականության՝ վերջին ժամանակներս երկրորդ համատարած անջատումն արձանագրվել Է մարտի լույս 26-ի գիշերը: Էներգետիկների տվյալներով՝ այն ընդգրկել է երկրի տարածքի 88 տոկոսը: Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ կան 20 նահանգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: