Sony-ի նախագահ Կաձուո Հիրային հրաժարական է տվել
Էլեկտրոնիկա արտադրող ճապոնական Sony կորպորացիայի նախագահ Կաձուո Հիրային որոշում է ընդունել թողնել իր պաշտոնն ընկերությունում, որտեղ նա աշխատել է ընդհանուր առմամբ 35 տարի: Այդ մասին ասված է նոր ղեկավարության՝ մարտի 28-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընկերության տարածած հայտարարության մեջ:
Անցյալ տարի Հիրային նաեւ դադարել էր կատարել կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահի պարտականությունները: «Այն բանից հետո, երբ ես անցյալ տարվա ապրիլին էստաֆետը փոխանցեցի ներկայիս ղեկավար Կենյիտիրո Յոսիդային, ես հնարավորություն ստացա որպես նախագահ սահուն անցում ապահովել ընկերության կառավարման մեջ: Ես վստահ եմ, որ Sony-ին, պարոն Յոսիդայի հետ միասին, սպասում
լուսավոր ապագա, ես նաեւ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցել են ընկերությունում անցկացրած 35 տարվա ընթացքում»,- նշել է Հիրային իր հայտարարության մեջ: Նա Sony-ի նախագահի եւ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2012 թվականից: Այժմ այդ երկու պաշտոնները համատեղում է 58-ամյա Կենյիտիրո Յոսիդան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: