Բաժիններ՝

Ղրղզստանի նախագահը Պուտինի այցը որակել է պատմական իրադարձություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղրղզստան պատմական իրադարձություն է երկկողմ հարաբերությունների համար: Այդ մասին հայտարարել է Ղրղզստանի ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովը Ռուսաստանի ղեկավարի հետ կայացած հանդիպումից հետո:

«Սա պատմական իրադարձություն է մեր հարաբերություններում»,-հայտարարել է ղրղզական պետության ղեկավարը: Ժեենբեկովի խոսքով՝ պետությունների ղեկավարների միջեւ կայացած բանակցությունները շատ բովանդակալից էին:

«Բանակցություններն անցել են փոխադարձ վստահության եւ փոխըմբռնման ոգով, մենք փոխշահավետ բազմաթիվ համաձայնագրեր ենք կնքել եւ շահագրգռություն հայտնել հետագա բազմապլանային համագործակցության հարցում»,-ընդգծել է նա: Ղրղզստանի ղեկավարի խոսքով՝ օրակարգի հիմնական հարցերը եղել են առեւտրաարդյունաբերական կապերի խորացումը, առեւտրական արգելքների վերացումը եւ համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում:

Նաեւ կողմերը քննարկել են համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրագործումը եւ ռուսական ներդրումների ներգրավումը Ղրղզստանի տնտեսության մեջ: Ռուսաստանի նախագահը մարտի 28-ին Ղրղզստան է ժամանել պետական այցով: Միջոցառման շրջանակներում կողմերն ստորագրել են երկկողմ համագործակցության փաստաթղթերի փաթեթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս