
Բանգլադեշի մայրաքաղաքում մարդիկ դուրս են ցատկել այրվող երկնաքերի լուսամուտներից

Սաստիկ հրդեհ է բռնկել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի երկնաքերում: Այդ մասին հայտնել է բրիտանական Daily Star թերթը: Հրատարակության տվյալներով՝ առնվազն վեց մարդ է դուրս ցատկել այրվող շենքի լուսամուտներից: Նրանց անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, տուժածների վիճակի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
Բացի դրանից, ականատեսների նկարահանած կադրերում երեւում է, թե ինչպես են մի քանի հոգի փորձում իջնել երկնաքերի արտաքին մասի սանդուղքով:
Պատահարի վայր են ժամանել հրշեջներ եւ ուղղաթիռներ: Շենքում գտնվող մարդանց տարահանում են: Վերջին տվյալներով՝ հրդեհի հետեւանքով զոհվել է վեց մարդ, կան տասնյակ վիրավորներ: Հրդեհը բռնկել է տեղական ժամանակով ցերեկվա մոտավորապես մեկին (Երեւանի ժամանակով 10:00-ին): Բռնկման պատճառը պարզվում է, հաղորդել է «Ինտերֆաքսը»: