ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 2-ին՝ ԱՄՆ այցի շրջանակում այցելել է ԱՄՆ Կոնգրես:
Ուկրաինայի նախարարների կաբինետն արգելք է սահմանել Ռուսաստանի հետ ոչ կանոնավոր ավիահաղորդակցության վրա՝ պետական անվտանգության ապահովման նպատակով:
Ամերիկացի եւս երկու կանայք են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել անպատշաճ պահվածքի մեջ, Բայդենի դեմ նման գանգատների ընդհանուր քանակը հասել է չորսի:
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն ապրիլի 3-ին ժամանել է Մոսկվա, այդ պաշտոնական այցը դարձել է նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունը պետության ղեկավարի պաշտոնում։
Չինաստանում դանակով զինված տղամարդը Հունանի նահանգում հարձակվել է տարրական դպրոցներից մեկի աշակերտների վրա:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վստահ է Վլադիմիր Զելենսկու հաղթանակին Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում եւ ցանկանում է վերադառնալ այդ երկիր ու վերականգնել Ուկրաինայի քաղաքացիությունը։
Հյուսիսային Մակեդոնիայում ընտանիքի չորս անդամ, այդ թվում՝ երկու երեխա է զոհվել «Չեսնա» թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Հրդեհ է մոլեգնում ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքի մերձակա քիմիական գործարանում:
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն Վենեսուելայի նախագահ է հռչակել, Վենեսուելայի Ազգային սահմանադիր ժողովի (ԱՍԺ) որոշմամբ զրկվել է խորհրդարանական անձեռնմխելիությունից։
Բրիտանական ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ համաձայն է հանդիպել Թերեզա Մեյի հետ` Brexit-ի շուրջ ճգնաժամից ելքի տարբերակներ քննարկելու համար:
Սակտ Պետերբուրգում մահացել է դերասան Ալեքսանդր Վասիլեւը:
Ռիո դե Ժանեյրոյի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Քրիստոսի արձանը Կորկովադո լեռան վրա, կապույտ գույնով է լուսավորվել՝ Աուտիզմի խնդրի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրվա կապակցությամբ:
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում նախատեսում են քննարկել «Ռուսաստանի կողմից բոլոր սպառնալիքները»:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եկամուտները 2018 թվականի ընթացքում ավելի քան 95 անգամ աճել են 2017 թվականի համեմատությամբ եւ կազմել գրեթե 1,56 մլրդ գրիվնա (57 մլն դոլար):
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը:
Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Ալեքս Յանգերի որդին՝ Սեմ Յանգերը, զոհվել է ավտովթարից:
Բրիտանացի խորհրդարանականներն ստեղծել են ապատեղեկատվության եւ ստահոդ նորությունների ուսումնասիրման հատուկ ենթակոմիտե:
«Առանց պատյանի չպարզված առարկա» է ապրիլի 2-ին պայթել Պետերբուրգի Ա.Ֆ. Մոժայսկի անվան Ռազմատիեզերական ակադեմիայում, երեք մարդ վնասվածք է ստացել:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն այցով ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիե:
Հնդիկ եւ պակիստանցի զինվորականների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել Քաշմիրի սահմանի շրջանում, զոհվել է յոթ մարդ:
Ուկրաինայի նախագահի թեկնածու «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ կեղծված է համարում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները, բայց դրանք չի վիճարկելու դատարանում, քանի որ չի հավատում երկրի արդարադատությանը։
Գերմանիայում երթուղային ավտոբուսը, որով երեխաները դպրոց էին գնում, մխրճվել է ծառի մեջ, տուժել է 20 մարդ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ապրիլի 4-ին Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մոզամբիկում «Իդայ» մերձարեւադարձային ցիկլոնի զոհերի թիվն ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կազմել է 598:
Նոր Օռլեանի քաղաքագլուխ ԼաԹոյա Քանթրելը մտադիր է ներողություն խնդրել ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր Լինչի դատաստանի համար, որը տեղի է ունեցել 128 տարի առաջ:
Բրիտանական խորհրդարանում Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ վերջնական քվեարկությունը, որը վարչապետ Թերեզա Մեյի կողմից կնքվել է Եվրամիության հետ, կարող է կայանալ հինգշաբթի օրը՝ ապրիլի 4-ին:
Սպանված լրագրող Ջամալ Խաշկոջիի զավակները Սաուդյան Արաբիայում որպես փոխհատուցում ամսական հնգանիշ վճարումներ ու միլիոնավոր դոլարների տներ են ստացել թագավորության կառավարությունից:
ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) ապրիլի 1-ին հայտարարել է, թե ակնկալում է, որ Boeing-ն իր 737 MAX ինքնաթիռների համար նորացված ծրագրային ապահովումը կառաջարկի «առաջիկա շաբաթների» ընթացքում
Ղազախստանը կշարունակի վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ զարգացնելով համագործակցությունը Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կենտրոնական Ասիայի եւ իսլամական աշխարհի հետ:
Եվս մեկ կին է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել անպարկեշտ պահվածքի համար: