Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի 40-ամյա մի բնակիչ, որը կասկածվում է Վլադիմիրի մարզային կենտրոնի տարածքում կեղծ դրամների իրացման մեջ, հայտնել է ՌԴ ՆԳՆ Վլադիմիր քաղաքի վարչության մամուլի ծառայությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանին վերանայել տարածաշրջանային քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken լրատվամիջոցը:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարար Ջոն Քելին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը շուտով կստորագրի մահմեդական 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ-ը արգելման մասին ավելի մեղմացված հրամանագիր:
«Արցախի սահմանադրական հանրաքվեն լիովին համապատասխանում էր միջազգային ստանդարտներին»,- ամփոփելով քվեարկության ընթացքում դիտորդական առաքելության նախնական արդյունքները՝ այսօր ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան։
«Ստավրոպոլ» միջազգային օդանավակայանը 2017թ. պլանավորում է 4 նոր չվերթ գործարկել, այդ թվում՝ Երևան։ Այս մասին, ինչպես հայտնում է Rusarminfo-ն, փետրվարի 20-ին հայտնել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Նիկոլայ Ապալկովը։
Կիմ Հան Սոլը ճանաչել է հորը: Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպանությունը պահանջում է հանձնել նրա դին: Սակայն այդ երկրի իշխանություններն արդեն հայտարարել են, որ այն կհանձնվի մերձավոր հարազատներին: Երկու երկրների միջեւ ծագած վեճի պատճառով Փենյանում Մալայզիայի դեսպանը հետ է կանչվել հայրենիք:
Մալայզիայում անցած շաբաթ մահացած Կիմ Չեմ Նամն իշխանությամբ չէր հետաքրքրվում եւ խելացնոր (պարանոյիկ) էր: Այս մասին The Guardian-ին պատմել է նրա մանկության ընկերը՝ Էնթոնի Սահակյանը:
Beechcraft King Air 200 ոչ մեծ տուրբապտուտակավոր ինքնաթիռն աղետի է ենթարկվել Էսենդոն օդանավակայանից ոչ հեռու, որը գտնվում է Մելբուռնի արվարձանում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել՝ կապված միջազգային կազվակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան հետ, հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի պաշտոնը կզբաղեցնի գեներալ Հերբերտ Ռեյմոնդ Մաքմասթերը, տեղեկացնում է Reuters-ը:
Ադոլֆ Հիտլերի անձնական հեռախոսն ԱՄՆ-ում փետրվարի 19-ին կայացած աճուրդում վաճառվել է 243 հազար դոլարով:
Ռոբոտների համար եկամտահարկի եւ շահութահարկի բացակայությունը մեքենաներին անարդարացի առավելություն է ապահովում մարդկանց հանդեպ, կարծում է Բիլ Գեյթսը՝ Microsoftի հիմնադիրներից մեկը եւ Forbesի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդը։
Նյու Յորքում հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վիտալի Չուրկինը:
Մեր դիրքորոշումը բոլորին է հայտնի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների։ Հենց այս ընկալմամբ մենք մեկնարկեցինք, վարեցինք բանակցություններ և հասանք համաձայնությունների։ Անկարայի հետ բանակցություններն ընթանում էին ինչպես ուղիղ, այնպես էլ միջնորդների միջոցով։ Այն, որ հենց Անկարան է մեղավոր նրանում, որ 2008թ. ՀՀ Նախագահի կողմից նախաձեռնված կարգավորման գործընթացը կանգ առավ, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։
«ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով փետրվարի 21-23-ին պաշտոնական այցով Ռուսաստանում կգտնվի ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը,-հիշեցրել են ՌԴ ԱԳՆ-ում:-Փետրվարի 22-ի բանակցությունների ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության, միջազգային ու տարածաշրջանային քաղաքականության լայն շրջանակի հարցեր»:
Շվեդները վրդովված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երեկ արված հայտարարություններից։
«Պոբեդա» լուկոստերի ավիապարկը («Աերոֆլոտ» խմբի մեջ է մտնում) մինչև 2019թ. կավելանա ավելի քան կրկնակի՝ ներկայիս 12 ինքնաթիռից մինչև 30։
Մոսկվայում ծեծել են Իզաբելլա Ուռումյանցին՝ Անաստասիա Ստոցկայայի, Իրինա Դուբցովայի և Լեոնիդ Ռուդենկոյի պրոդյուսերին։ Աղջիկը հոսպիտալացվել է գլխուղեղի ցնցումով ու բազմաթիվ կապտուկներով, հայտնում է Life-ը։
Արեշևի խոսքով՝ որոշվեց այս համաձայնագրի մասին հիշել՝ տնտեսական պատճառներից ելնելով: Ըստ նրա՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտուրը գնալով մեծանում է, առևտրաշրջանառությունը՝ աճում, ինչը երկու երկրների միջև լիարժեք տրանսպորտային հաղորդակցության անհրաժեշտություն է ստեղծում. «Այս փաստաթուղթը նման հնարավորություններ տալիս է: Այստեղ շատ կարևոր է՝ չքաղաքականացնել այդ հարցերը»:
Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի վերանայված նախագիծը ներառում Է այն յոթ երկրները, որոնք հիշատակված Էին հրամանագրի առաջին վարկածում, հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցչին:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսն այցով մեկնել է Բաղդադ ու հայտարարել, որ ԱՄՆ-ը ոտնձգություններ չի կատարում իրաքյան նավթի նկատմամբ, հայտնում է AP-ը։
Այս տարի Գերմանիայից կարտաքսվեն ռեկորդային թվով ներգաղթյալներ, հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարչակազմի ղեկավար Պետեր Ալթմայերը։
Ադրբեջանի և Պակիստանի միջև գոյություն ունեն լավ հարաբերություններ, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այս մասին ադրբեջանական Report կայքի հետ զրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարար Ռանա Թանվիր Հուսեյնը։
Ռուսաստանը հետ չի մնում ԱՄՆ-ից գերարագ ուղղաթիռի ստեղծման ոլորտում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, տեղեկացնում է Interfax-ը։
Նյու Յորքում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որը կրել է «Այսօր էլ ես եմ մուսուլման» կարգախոսը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Ռուսական UTair ընկերությունը կգործարկի նոր սակագին, որով տոմսերը կվաճառվեն առանց թռիչքի հստակ ժամի՝ 50 տոկոս զեղչով։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ընկերությանը։
Աշխարհում խոշորագույն մասնավոր առագաստանավի վրա, որը պատկանում է ռուսաստանցի միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյին, կալանք է դրվել, հայտնում է Yacht Harbour պարբերականը։
«ԱՄՆ-ը զենք է մատակարարում աշխարհի առնվազն հարյուր պետությունների, ինչը մեծապես ավելի շատ է, քան մյուս բոլոր արտահանողների դեպքում»,- նշել է SIPRI-ի զենքի եւ ռազմական ծախսերի գծով ծրագրի տնօրեն Օդ Ֆլյորանը:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն Ռուսաստանին մեղադրել է երկրի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի կայքի ու էլեկտրոնային փոստի վրա կիբերհարձակումների մեջ։
Իսկ մենք կգնանք Հայաստանով։ Այս խոսքերն է ասում ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսը պրոֆեսոր Լենգդոնի դերում «Ինֆերնո» ֆիլմում՝ նկատի ունենալով Ֆլորենցիայի «Պալացցո Վեկյո» թանգարանում ի ցույց դրված XVI դարի Հայաստանի եզակի քարտեզի հետևում գտնվող գաղտնի տիրույթը։