
«ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում Մոսկվայի դեմ». Փոմպեո

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտնել է, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի հետ համատեղ մեկ շաբաթ հետո կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: Նրա խոսքով՝ պատժամիջոցները կապված են Ուկրաինայում Ռուսաստանի ակտիվության հետ, տեղեկացնում է BBC-ին:
«Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ ես կկարողանամ հայտարարել եւս մի շարք միջոցների մասին, որոնք մենք միասին կընդունենք»,- ասել է Փոմպեոն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ: Փոմպեոն ակնկալում է, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ կկարողանա, ի պատասխան Ուկրաինայում իրականացվող գործողությունների, Ռուսաստանի նկատմամբ նոր միջոցների մասին հայտարարել արդեն ապրիլի 3 – 4-ին, երբ Վաշինգտոնում կկայանա դաշինքի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գագաթնաժողովը: Թե հատկապես ինչ միջոցներ է պլանավորվում սահմանվել, պետքարտուղարը չի ճշտել: