Բաժիններ՝

Մոզամբիկում ցիկլոնի պատճառով մահացածների թիվը հասել է 468-ի

Մոզամբիկում «Իդայ» արեւադարձային ցիկլոնի զոհերի թիվը հասել է 468-ի: Այդ մասին հայտնել է Pais հրատարակությունը՝ վկայակոչելով Աղետների կառավարման ազգային ինստիտուտի ղեկավար Աուգուստ Մայթուին:

Մինչդեռ երկրի նախագահ Ֆիլիպե Նյուսին հայտարարել է, որ ընդամենը երկրում տարերքի հետեւանքով կարող էր զոհվել ավելի քան հազար մարդ: «Ներկայում խոսքը վերաբերում է տարերքից տուժած մոտավորապես 795 հազար մարդու մասին: Ցավոք, մահացածների թիվը 447-ից հասել է 468-ի»,- Մայթուի խոսքը մեջբերել է հրատարակությունը:

«Իդայ» արեւադարձային ցիկլոնը Աֆրիկայի հարավարեւելյան ծովափ է հասել մարտի կեսին եւ ընդգրկել է Մոզամբիկի, Զիմբաբվեի եւ Մալավիի տարածքները: Մոզամբիկում տարերքից ամենից շատ տուժել է Բեյրա քաղաքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031