Բաժիններ՝

Ղազախստանի նոր նախագահը Ռուսաստան կայցելի ապրիլի 3-ին

Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը ապրիլի 3-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան: Այդ մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը: Դա կլինի պետության ղեկավարի կարգավիճակում Տոկաեւի առաջին արտասահմանյան ուղեւորությունը:

«Ծրագրի գլխավոր կետը կդառնան բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ճշտվում է մամուլի տեղեկագրում: Երկու ղեկավարների հանդիպման օրակարգը բովանդակում է քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային հրատապ թեմաները:

Այցի արդյունքներով պլանավորվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Տոկաեւը Ղազախստանը գլխավորել է Նուրսուլթան Նազարբաեւի պաշտոնաթողությունից հետո: Հաջորդ տարի երկրում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031