Բաժիններ՝

Արձանագրություն է ստորագրվել Ղրղզստանում ՌԴ-ի ռազմակայանի համաձայնագրում փոփոխությունների մասին

Ռուսաստանը եւ Ղրղզստանը փոփոխություններ են մտցրել հանրապետության տարածքում Ռուսաստանի միացյալ ռազմակայանի գտնվելու պայմանների եւ կարգավիճակի մասին 2012 թվականի համաձայնագրում: Համապատասխան փաստաթղթերի փոխանակման արարողությունը տեղի է ունեցել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սոորոնբայ Ժեենբեկովի ներկայությամբ՝ Բիշքեկում կայացած նրանց բանակցությունների արդյունքներով։

Ռուսաստանի կողմից արձանագրությունն ստորագրել է պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը Արձանագրության նախագծի համաձայն, որն ավելի վաղ հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, Ռուսաստանը որոշ չափով կմեծացնի ռազմական օբյեկտների համար իր կողմից վարձակալվող հողատարածքը՝ գրեթե 60 հեկտարով, եւ դրա համեմատ կաճի ռազմակայանի վարձակալման արժեքը՝ 291,5 հազար դոլարով՝ տարեկան մինչեւ գրեթե 4,8 միլիոն դոլար:

Համաձայնագրում նաեւ նշված կլինեն այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «անօդաչու թռչող ապարատը» եւ «անօդաչու ավիացիոն համակարգը», կատարվել են մի շարք այլ փոփոխություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս