
Գվատեմալայում 30 մարդ է զոհվել ՃՏՊ-ի հետևանքով. երկրում ազգային սուգ է հայտարարվել

Գվատեմալայի իշխանությունները որոշել են երկրում եռօրյա սուգ հայտարարել ճանապարհատրանսպորտային պատահարի ծանր հետեւանքների կապակցությամբ, որից Նաուալա մունիցիպալիտետում (Սոլոլայի դեպարտամենտ) 30 մարդ է զոհվել:
Այդ մասին, ինչպես հայտնել է EFE գործակալությունը, ասված է Գվատեմալայի կառավարության հաղորդագրության մեջ, որը մարտի 27-ին տարածվել է կենտրոնամերիկյան երկրի մայրաքաղաքում։
«Մարտի 28-ից եռօրյա ազգային սուգ հայտարարվում (ՃՏՊ-ի հետեւանքով) զոհվածների հիշատակին»,-ասված է փաստաթղթում: Դրանում նաեւ ցավակցություն ու համերաշխություն է հայտնվում ողբերգական միջադեպի զոհերի հարազատներին ու մերձավորներին:
Մարտի 27-ին, առայժմ չպարզված պատճառներով, Նաուալա մունիցիպալիտետում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որոնք, ըստ նախնական տվյալների, հավաքվել էին՝ տեսնելու մեկ այլ ավիաաղետի հետեւանքները:
Ինչպես հայտնել է Գվատեմալայի հրշեջ ծառայության աղբյուրը, ՃՏՊ-ի հետեւանքով տուժել Է երեք մարդ, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը ցավակցություն է հայտնել ՃՏՊ-ի կապակցությամբ:
«Ներկայում մենք համակարգում ենք զոհվածների ընտանիքներին լիակատար աջակցություն ցուցաբերելու գործողությունները»,-գրել է նա Twitter-ի իր էջում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: