Բաժիններ՝

Գերմանիայում կարող է բժշկական արտադրանքի դեֆիցիտ ստեղծվել «կոշտ» Brexit-ի դեպքում

Եվրամիությունից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է բժշկական արդյունաբերության ապրանքների անբավարարության հանգեցնել Գերմանիայում: Այդ մասին, ինչպես մարտի 28-ին հայտնել է Handelsbalt թերթը, հայտարարել է ԳԴՀ-ի առողջապահության նախարար Յենս Շպանը։

Ինչպես նշում է հրատարակությունը, կոշտ Brexit-ի դեպքում կպահանջվի, որ իմպլանտների, կարդիոխթանիչների եւ արյան նմուշների հետազոտման արտադրանքի բազմաթիվ մոդելներ վերալիցենզավորում անցնեն:

«Չկանոնակարգված Brexit-ի դեպքում տեղին է ենթադրել, որ բժշկական նշանակության տասնյակ հազարավոր իրեր չեն կարողանա վաճառվել եւ անհասանելի կլինեն եվրոպական շուկայի համար»,-հրատարակությունը մեջբերում է նախարարի խոսքը:

Մարտի 27-ին բրիտանացի խորհրդարանականները չեն ընդունել Brexit-ի շուրջ ԵՄ-ի հետ գործարքի բոլոր ութ այլընտրանքները, ինչը կոշտ Brexit-ի տարբերակն ավելի ու ավելի հավանական է դարձնում:

Ավելի վաղ Բրյուսելում Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովում ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հերթական անգամ ընդգծել է, որ Գերմանիան վատագույն սցենարին է պատրաստվում՝ իկատի առնելով կոշտ Brexit-ը, հաղորդել է ՏԱՍՍ-գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս