Սիրիայում և Իրաքում կրած պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետաքրքրությունները տեղափոխվել են ԱՊՀ երկրներ, մասնավորապես՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածք: Այս մասին ria.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարարության Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ապրիլի 4-ին կուղեւորվի Դուբլին՝ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարի հետ բանակցելու Brexit-ի հետ կապված հարցերի շուրջ:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կպաշտպանի Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը, որի շուրջ քվեարկությունը մարտի 29-ին կանցկացվի Համայնքների պալատում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է ամիսներով երկարացնել առեւտրի հարցերի շուրջ Չինաստանի ներկայացուցիչների հետ ընթացող բանակցությունները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թերեզա Մեյի հրաժարականի դեպքում Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջորիս Ջոնսոնին՝ որպես վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուի, աջակցելու մասին։
Մեծ Բրիտանիայի վերահսկիչ մարմինների զեկույցը հաստատում էԱՄՆ-ի իշխանությունների կասկածները Huawei ընկերության տեխնոլոգիաների անվտանգության վերաբերյալ:
ԿԺԴՀ-ն ունի իր միջուկային ծրագրի հետ կապված առնվազն 104 օբյեկտ:
Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյի առավել հավանական փոխարինողները կլինեն չորս քաղաքական գործիչներ:
«Այո, Թրամփը ճիշտ է, մենք իրենց համար դաշնակից չենք, ինքն էլ մեզ պարտք չի, աշխարհում իշխանափոխություն անելու օրակարգ չունի, փող ծախսելու` նույնպես»:
Դաքայի օֆիսային շենքում մարտի 28-ին բռնկած հրդեհից զոհվածների թիվը հասել է 25-ի:
Ռուսաստանի Դաշնության՝ Գյուղատնտեսական վերահսկողության ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը» արգելել է երրորդ երկրներից թուրքական տանձի ներկրումը երկիրը։
Գերմանիայի կառավարությունը եւս կես տարով՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը, երկարաձգել է Սաուդյան Արաբիա սպառազինությունների արտահանման արգելքը:
Ethiopian Airlines-ի ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվածի հարազատներն ԱՄՆ-ում դատի են տվել Boeing-ին
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել է, որ ամերիկյան պատվիրակությունը, որը մարի 28-ին ժամանել է Պեկին՝ բանակցելու առեւտրի հարցերի շուրջ, արդյունավետ հանդիպում է անցկացրել։
Վենեսուելայի կառավարությունը որոշում է ընդունել մարտի 29-ից վերսկսել աշխատանքային գործունեությունն ամբողջ երկրում, ընդսմին անորոշ ժամանակով երկարացնելով ուսումնական պարապմունքների դադարեցումը:
2018 թվականին Ֆրանսիայում շամպայնի վաճառքները մինչեւ 2004 թվականի մակարդակ են ընկել «դեղին բաճկոնավորների» բողոքների պատճառով:
Շոումեն Վլադիմիր Զելենսկին մնում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների մրցավազքի առաջատարը. նրա, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ «Բատկիվչշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի միջեւ խզումը կազմում է գրեթե 10 տոկոս:
2018թ. մայիսի 8-ին համաշխարհային քաղաքականության մեջ մեծ «պայթյուն» տեղի ունեցավ, ինչի հետևանքով ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության մի նոր ալիք բարձրացավ: Այդ օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս 2015թ. ստորագրված Իրանի հետ միջուկային համաձայնագրից՝ «Համալիր գործողությունների համատեղ ծրագրից» (ՀԳՀԾ):
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավիճակի վերլուծությունը կտրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մարտի 28-ի հանդիպման ընթացքում:
UPS լոգիստական ընկերությունը կսկսի թեստային ռեժիմով կվադրոկոպտերներ օգտագործել՝ Ռոլի քաղաքի (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) հիվանդանոց դեղորայք առաքելու համար:
Ամբողջ աշխարհում մարտի 30-ին տեղական ժամանակով երեկոյան 8.30-ին նշվելու է Երկրի ժամը։ ՄԱԿ-ը կոչ է անում միանալ այս համաշխարհային շարժմանը՝ դիմակայելու Երկրի առաջ ծառացած կլիմայական փոփոխության մարտահրավերներին և պաշտպանելու մեր մոլորակը կործանման վտանգից։
«Լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ առաջիկա հանդիպումից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով առաջիկայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Ռուսաստանը եւ Ղրղզստանը 6,5 մլրդ դոլարի պարտավորագրեր են ստորագրել երկկողմ միջտարածաշրջանային խորհրդաժողովի ընթացքում:
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը մարտի 29-ին մտադիր է խորհրդարանում նախաձեռնել երրորդ քվեարկության անցկացումը Եվրամիությունից թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ:
Եվրախորհրդարանը (ԵԽ) մարտի 28-ին հավանություն է տվել այն բանաձեւին, որով կոչ է արվում լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ արտասահմանում պահվող ակտիվների նկատմամբ։
Եվրամիությունից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է բժշկական արդյունաբերության ապրանքների անբավարարության հանգեցնել Գերմանիայում:
Սաստիկ հրդեհ է բռնկել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի երկնաքերում:
Ռուսաստանը եւ Ղրղզստանը փոփոխություններ են մտցրել հանրապետության տարածքում Ռուսաստանի միացյալ ռազմակայանի գտնվելու պայմանների եւ կարգավիճակի մասին 2012 թվականի համաձայնագրում:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Դաղստանում ձերբակալել է այն հրոսակախմբի մասնակցին, որն առնչություն ունի 2010 թվականին Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում ահաբեկչական գործողությունների կազմակերպման հետ:
Էլեկտրոնիկա արտադրող ճապոնական Sony կորպորացիայի նախագահ Կաձուո Հիրային որոշում է ընդունել թողնել իր պաշտոնն ընկերությունում, որտեղ նա աշխատել է ընդհանուր առմամբ 35 տարի: