ԱՄՆ-ի հետաքննիչները փորձում են պարզել, թե ում կողմից են նախագահ Թրամփի ու պաշտպանության նախարարարության հասցեով ուղարկվել թունավոր ռիցին նյութ պարունակող ծրարներ։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Նյու Յորքի իշխանությունները կբռնագանձեն այն բոլոր փողերը, որոնք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր լրիվ չվճարել՝ խուսափելով հարկերից:
Հոկտեմբերին ԱՄՆ շատ բարձրաստիճան պաշտոնյա կժամանի Հայաստան` քննարկելու նաև այս հարցը: Լուրջ պատրաստվել է պետք ու նոր` հայ-ամերիկյան օրակարգ ներկայացնել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պարել է Պահպանողական կուսակցության համագումարում:
«Տեսանելի է, որ կա որոշակի աջակցություն ՀՀ նոր իշխանությանը, բայց ոչ անվերապահ աջակցություն այդ իշխանության գործողություններին»: Զաշտովտի խոսքով, ինչպես երևում է, համազեկուցողին անհանգստացնող հանգամանքն արագացված կարգով խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու ՀՀ իշխանությունների ցանկությունն է, որի ընթացքում կարող են մի շարք կոպիտ խախտումներ տեղի ունենալ:
երը նրան հանդերձել են սքանավորման համակարգով:
«Եթե հայկական կողմը հայտարարել է, որ չի լինելու կոնսենսուս այս հարցում, օգտագործելու է իր վետոյի իրավունքը, ապա դա պետք է անի, որքան հնարավոր է՝ պետք է իր դիրքորոշումն առաջ մղի, եթե փոխի իր դիրքորոշումն ինչ-ինչ գործոնների ազդեցության ներքո, դա ՀՀ միջազգային հեղինակությանը մեծ հարված կլինի»:
Ֆրանսիայի ոստիկանությունը բռնել է կրկնահանցագործ կողոպտիչ Ռեդուան Ֆայիդին, որը երեք ամիս թաքնվում էր հանցակիցների օգնությամբ բանտից ուղղաթիռով փախուստից հետո:
Տարիների ընթացքում, սկսած 1991 թ. Հայաստանի անկախացումից, ես եզակի հնարավորություն եմ ունեցել հարյուրավոր ժամեր անցկացնել երկրի նախկին երեք նախագահների հետ, նրանց հետ անձնապես քննարկելով Հայաստանի բազմաթիվ հիմնախնդիրներ:
Մեծ Բրիտանիան չի վախենում ԵՄ-ից դուրս գալ առանց հետագա համագործակցության համաձայնագրի:
Եվրամիության հետագա ընդլայնման հարցը ներկայում ակտուալ չէ հանրակցության համար:
Գերմանիայի արեւելքի ու արեւմուտքի միավորման գործընթացը մինչ այժմ ավարտված չէ եւ առաջվա պես իրենից մարտահրավեր է ներկայացնում երկրի քաղաքացիների համար:
Իսրայելը չի կարող հրաժարվել Սիրիայում իրականացվող գործողություններից, չնայած այդ երկրին ռուսական C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարմանը:
Եվրոպայի էներգամատակարարումն անկարելի է պատկերացնել առանց Ռուսաստանի:
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հոկտեմբերի 3-ին նախնական որոշում է կայացրել ԱՄՆ-ի դեմ Իրանի հայցով, որի համաձայն ԱՄՆ-ը պետք է Իրանի նկատմամբ պատժամիջոցներից հանի մարդասիրական օգնությունը եւ քաղաքացիական ավիացիայի հետ կապված ապրանքները։
ԱՄՆ-ը մեծ քանակությամբ մահաբեր զենք եւ զինամթերք է մատակարարել Ուկրաինային, ներառյալ հրթիռներ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սիրիային C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման կադրեր է հրապարակել:
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում հոկտեմբերի 3-ի առավոտյան սկսել է ժայթքել Սոպուտան հրաբուխը, կղզի, որտեղ անցած շաբաթ տեղի ունեցած ուժգին երկրաշարժը ավելի քան 1,4 հազար մարդու կյանք է խլել:
Ռուսաստանն Իրանի հետ համագործակցությունը կշարունակի նույնիսկ նոր պատժամիջոցների սահմանման դեպքում:
Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ եւ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը որպես նվիրատվություն լրացուցիչ 20 մլն դոլար է հատկացրել Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կարիքների համար:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շարունակում են կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հետ կապված ինտենսիվ խորհրդակցություններն ՝ ընդգծելով, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլորի համար:
Մեծ Բրիտանիայի կառավարող Պահպանողական կուսակցության անդամները ձեռնամուխ են եղել թորիների առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնից Թերեզա Մեյին հեռացնելու ժամկետի հարցի քննարկմանը, եթե նա ինքը չհամաձայնվի պաշտոնաթող լինել մինչեւ հաջորդ ընդհանուր ընտրությունները, որոնք պետք է կայանան 2022 թվականից ոչ ուշ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 2-ի երեկոյան ընդունել է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի հրաժարականը:
Կանադայի Ալբերտայի նահանգի Քալգարի քաղաքում շուրջ 270 ճանապարհատրանսպորտային պատահար է արձանագրվել հոկտեմբերի 2-ին երկրի այս արեւմտյան տարածաշրջանում ձյան ռեկորդային տեղումների պատճառով:
ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը 2016 թվականին ԱՄՆ-ում կայացած ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը համեմատել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետ:
Արդեն մի քանի օր շարունակվող ձնատեղումների պատճառով բազմակիլոմետրանոց խցանումներ են գոյացել Չինաստանի Սիչուան հարավարեւմտյան նահանգի Կանդինի շրջանում:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հոկտեմբերի 1-ին կալանել էնախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրված կասկածելի ծրար:
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 1374-ի, եւս 113 մարդ անհայտ կորած է համարվում:
Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր հայտարարված Ժերար Մուրուն իր հայտնագործություններով փառավորել է Ֆրանսիան:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Փարիզում հայտնել է, որ ամերիկացի և թուրք զինվորները Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիչի շրջանում համատեղ պարեկային ծառայություն իրականցնելու համար սկսել են պատրաստություն անցնել: