Բաժիններ՝

Դաղստանում ձերբակալվել է 2010 թվականին Մոսկվայի մետրոյում ահաբեկչությանը մեղսակից հրոսակախմբի անդամը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Դաղստանում ձերբակալել է այն հրոսակախմբի մասնակցին, որն առնչություն ունի 2010 թվականին Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում ահաբեկչական գործողությունների կազմակերպման հետ:

Մարտի 28-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Հասարակական կապերի կենտրոնում։ ԱԴԾ-ում հիշեցրել են, որ հրոսակախմբի պարագլուխը ոչնչացվել է 2010 թվականին: Ձերբակալվածին տարել են Մոսկվա հետագա քննչական գործողություների անցկացման համար

: 2010 թվականի մարտի 9-ին մահապարտ կին ահաբեկիչները Մոսկվայում ահաբեկչական գործողություններ իրականացրեցին մետրոյի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում: Այն ժամանակ երկու պայթյունի հետեւանքով զոհվեց 39 մարդ, տուժածների թիվը հասնում էր 128-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031