Բաժիններ՝

Կատալոնիայի բանտարկված քաղաքական գործիչները պատգամավորական մանդատներ են ստացել

Կատալոնցի չորս քաղաքական գործիչներ, որոնց մեղադրանքներ են ներկայացված 2017 թվականին անկախության շուրջ անօրինական հանրաքվե անցկացնելու կապակցությամբ, մայիսի 20-ի առավոտյան փաստաթղթեր են ստացել Իսպանիայի կոնգրեսում իրենց պատգամավորական կարգավիճակի վերաբերյալ, եւս մեկ քաղաքական գործիչ սենատորի մանդատ է ստացել: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Կատալոնցի հինգ քաղաքական գործիչներ, որոնց նկատմամբ շարունակվում է գործընթացը Իսպանիայի Գերագույն դատարանում, եւ որոնք գտնվում են նախնական կալանքի տակ, խորհրդարանի պատգամավորներ են ընտրվել ապրիլի 28-ին: Խոսքը Ժեներալիտետի նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասի, «Կատալոնական ազգային ասամբլեա» հասարակական շարժման նախկին առաջնորդ Ժորդի Սանչեսի, Կատոլոնիայի կառավարության նախկին անդամներ Ժորդի Տուրուլի եւ Ժոզեպե Ռուլի, ինչպես նաեւ Ժեներալիտետի արտաքին գործերի նախկին խորհրդական Ռաուլ Ռոմեւի մասին է: Ժունկերասը, Սանչեսը, Տուրուլը եւ Ռուլն ընտրվել են խորհրդարանի ստորին պալատում, Ռոմեւան դարձել է սենատոր:

Մայիսի 20-ի առավոտյան չորս քաղաքական գործիչներին պատգամավորական մանդատներ ստանալու համար տեղափոխել են Կոնգրես, իսկ Ռոմեւային՝ Սենատ: Նրանք գտնվում էին ոստիկանության ուժեղացված հսկողության ներքո եւ լրագրողներին հնարավորություն չեն տվել հարցեր տալ նրանց: Ներկայում փաստաթղթեր ստանալու բոլոր ընթացակարգերն ավարտված են, եւ նրանց կրկին կտեղափոխեն Մադրիդի բանտ: Մայիսի 21-ին կանցկացվեն երկու պալատների հիմնադիր նիստերը, որոնցում հինգ քաղաքական գործիչները, Գերագույն դատարանի որոշման համաձայն, նույնպես կկարողանան ներկա գտնվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս