Բաժիններ՝

Շվեդիայի դատախազությունը Ասանժի հեռակա ձերբակալման պահանջ է ուղարկել

Շվեդիայի դատախազությունը մայիսի 20-ին դիմել է դատարան՝ պահանջելով տալ WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի հեռակա ձերբակալման կարգադրագիր: Այդ մասին ասված է գերատեսչության մամուլի տեղեկագրում: «Գլխավոր դատախազի տեղակալ Եվա-Մարի Պերսոնն այսօր հարցում է ուղարկել Ուպսալայի օկրուգային դատարան, որում խնդրում է հեռակա կարգով ձերբակալել Ջուլիան Ասանժին»-նշվում է հաղորդագրության մեջ:

«Ես խնդրում եմ, որ օկրուգային դատարանը հեռակա կարգով ձերբակալի Ասանժին՝ բռնաբարության կասկածանքով: Եթե օկրուգային դատարանը որոշի ձերբակալել նրան, ես ձեռնամուխ կլինեմ նրա ձերբակալման եվրոպական օրդեր տալու ընթացակարգին, որը խնդրանք է բովանդակում նրան Շվեդիային արտահանձնման մասին»,-պարզաբանել է Պերսոնը:

Բրիտանական իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, Ջուլիան Ասանժը 25-շաբաթյա կալանքի տակ է վերցված Մեծ Բրիտանիայում կատարած հանցագործության համար, պարզաբանում է շվեդական դատախազությունը: Ավստրալացին կարող է արտահանձնվել ԱՄՆ-ին:

«Ձերբակալման շվեդական եվրոպական օրդերի եւ արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջի միջեւ մրցակցության իրավիճակում Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշում են ընդունում հերթականության կարգի մասին: Այդ գործընթացի ելքը չի կարող կանխատեսվել»,-հավելել է Պերսոնը: Դատական նիստի անցկացման օրն ու ժամանակը դեռեւս որոշված չեն: Այդ որոշումն ընդունում է օկրուգային դատարանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս