Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսի շուրջ 400 օրենսդիրներ Թրամփին կոչ են արել նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ

ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների շուրջ 400 օրենսդիրներ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփին կոչ են արել նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ, որը միտված լինի տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների վերացմանը: Համապատասխան նամակը, որի տակ ստորագրել են Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների անդամներ, տարածել է օրենսդիր մարմնի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն:

«Սիրիայում հակամարտությունը բարդ է, եւ պոտենցիալ լուծումներն իդեալական չեն, բայց մեր միակ ընտրությունն այն քաղաքականության առաջմղումն , որը կարող է կանգնեցնել ԱՄՆ-ի, Իսրայելի, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության աճող սպառնալիքները: Այդ ռազմավարությունը պահանջում է ԱՄՆ-ի առաջատարությունը»,- պնդում են օրենսդիրները նամակում: Ահաբեկիչների կողմից պահվող «անկառավարելի տարածքները» Սիրիայում, նրանց վարկածով՝ սպառնում են ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին:

Նրանք հերթական անգամ նախագահին կոչ են արել «ուժեղացնել ճնշումն Իրանի եւ Ռուսաստանի վրա՝ Սիրիայում (նրանց) գործունեության պատճառով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս