
Շվարցենեգերը մեղադրանքներ չի առաջադրի ՀԱՀ-ում մրցումների ժամանակ իր վրա հարձակված անձի դեմ

Դերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեղադրանքներ չի առաջադրի այն անհայտ անձի դեմ, որն իր վրա է հարձակվել Հարավաֆրիկյան Հարապետության (ՀԱՀ) Յոհաննեսբուրգ քաղաքում տեղի ունեցած մարզական միջոցառման ժամանակ: Համապատասխան հայտարարությունը դերասանն ինքը հրապարակել է իր Twitter-ում։
«Ձեզնից շատերն են հարցրել, բայց ե մեղադրանքներ չեմ առաջադրի: Հույս ունեմ, որ դա «փոքրիկ զրնգոց էր», եւ նա իր կյանքը կվերադարձնի ճիշտ ուղի,- գրել է Շվարցենեգերը: Մայիսի 18-ին Շվարցենեգերը հարձակման է ենթարկվել Յոհաննեսբուրգում մրցումներ այցելության ժամանակ:
Հարձակվողը, որի անունը չի հրապարակվում, ճեղքել-անցել է 71-ամյա դերասանի թիկնապահների միջով եւ, ցատկելով, երկու ոտքով հարված հասցրել նրա թիկունքին այն ժամանակ, երբ նա լուսանկարվում էր մրցումների մասնակիցների հետ: Հարձակվողի դրդապատճառները մինչ այժմ հայտնի չեն:
Հարձակվելուց անմիջապես հետո նա ձերբակալվել է անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից եւ դուրս բերվել դահլիճից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: