Բաժիններ՝

Ավստրիայի ազատության կուսակցությունը պատրաստ է անվստահության քվե հայտնել Կուրցին

Ավստրիայի ազատության կուսակցությունը (ԱԱԿ) Ավստրիայի ժողովրդական կուսակցության հետ կոալիցիայից դուրս գալուց հետո կպաշտպանի ընդդիմության անվստահության քվեն կանցլեր Սեբաստիան Կուրցին: Այդ մասին հայտնել է Ավստրիայի մամուլի գործակալությունը:

«Կուրցը պարզամտորեն ենթադրում է, որ Ազատության կուսակցությունը Կուրցի կողմից անվստահությունից հետո չի դադարի վստահել նրան: Երբ էլ որ կայանա խորհրդարանի արտակարգ նիստը, ովքեր վստահում են, ի պատասխան վստահություն են ստանում: Ովքեր չեն վստահում, ստանում են անվստահություն»,-ասել է ներքին գործերի նախարար Հերբերտ Կիկլը, որի պաշտոնաթողությունը նախագահին առաջարկում է կանցլերը:

Ավստրիայի ընդդիմադիր կուսակցությունները մայիսի 20-ին հայտարարել են, որ մտադիր են գումարել խորհրդարանի արտակարգ նիստ եւ Ազգային խորհրդում հանդես գալ Կուրցին անվստահության քվե հայտնելու առաջարկով, որպեսզի նա հրաժարական տա նախկին փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրախեի շուրջ ծավալված սկանդալի ֆոնին:

Մասնավորապես, կանցլերին անվստահության քվե է ցանկանում հայտնել «Այժմ-Պիլցի ցուցակ» կուսակցությունը: Սակայն Կուրցն ինքը մտադիր է արգելափակել խորհրդարանի արտակարգ նիստի հրավիրումը եւ այն գումարել միայն մայիսի 26-ից՝ Ավստրիայում Եվրախորհրդարանի ընտրությունների անցկացման օրվանից հետո:

Ավստրիայի կանցլեր եւ Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդ Սեբաստիան Կուրցը մայիսի 20-ին որոշել է Ավստրիայի ազատության կուսակցության հետ կոալիցիոն կառավարությունից հեռացնել ներքին զորքերի նախարար Հերբերտ Կիկլին եւ նրա հրաժարականն առաջարկել նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենին: Կուրցը Կիկլին մեղսակից է համարում Շտրախեի շուրջ ծագած սկանդալին:

Դրանից անմիջապես հետո ԱԱԿ-ից նախարարները հայտարարել են ամբողջ կազմով կառավարությունից դուրս գալու մասին, քանի որ անհիմն են համարում նախարարի պաշտոնաթողությունը: Կուրցը հայտարարել է, որ այդ դեպքում կշարունակի աշխատել փոքրամասնության կառավարությունում՝ առանց ԱԱԿ-ից նախարարների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս