
Արքայազն Չառլզը համաձայնել է հանդիպել Թրամփի հետ Մեծ Բրիտանիա նրա պետական այցի ժամանակ. CNN

Ուելսի արքայազն Չառլզը համաձայնություն է տվել հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ հունիսի սկզբին Մեծ Բրիտանիա ԱՄՆ-ի նախագահի պետական այցի ընթացքում: Մայիսի 20-ին այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների CNN հեռուստաընկերությունը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու որդին պլանավորում է Թրամփի հետ հանդիպել Քլարենս հաուսում՝ արքայազն Չառլզի եւ նրա տիկնոջ Լոնդոնի նստավայրում: Ընդունելության առավել հավանական օրը հունիսի 3-ն է:
Ինչպես ուշադրություն է հրավիրում CNN-ը, նման հանդիպումն սկզբունքորեն քիչ հավանական էր համարվում՝ հաշվի առնելով Բրիտանիայի թագուհու ավագ որդու նվիրվածությունը շրջակա միջավայրի պաշտպանության գործին: Ինչպես ապրիլին հայտնել է Բուքինգհեմի պալատի մամուլի ծառայությունը, ԱՄՆ-ի նախագահը հունիսի 3-ից մինչեւ 5-ն ընկած ժամանակահատվածում կգտնվի Մեծ Բրիտանիայում առաջին պետական այցով եւ կհանդիպի Եղիսաբեթ Բ թագուհու հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: