Բաժիններ՝

Կրեմլը Զելենսկուն չի շնորհավորի Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ շնորհավորանք չի հղի Վլադիմիր Զելենսկուն, որը մայիսի 20-ին ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը: Այդ մասին հայտնել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահ Պուտինը Զելենսկուն կշնորհավորի Ուկրաինայի հարավ-արեւելքի ներքին հակամարտության կարգավորման գործում առաջին հաջողությունների, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական հարաբերությունների նորմալացման գործում առաջին հաջողությունների կապակցությամբ»,-ասել է նա:

Ճշտող հարցին՝ կարելի է արդյոք սպասել Պուտինի շնորհավորանքին Զելենսկու պաշտոնակալության առթիվ, Պեսկովն ասել է. «Ո՛չ, կշնորհավորի առաջին հաջողությունների կապակցությամբ»: Պատասխանելով այն հարցին, թե, ըստ նրա, որոնք պետք է լինեն այդ հաջողությունները, Պեսկովն ասել է. «Առաջին հաջողություններն ակնհայտ կլինեն: Եթե դրանք լինեն, մենք ձեզ հետ միասին դրանք կտեսնենք անզեն աչքով», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031