
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է պլանավորում «Հյուսիսային հոսք-2» գազամուղի դեմ. Bloomberg

ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջոցներ սահմանել ԵՄ-ի երկրներ ռուսական գազի փոխադրման «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծի նկատմամբ: Այդ մասին, ինչպես հայտնել է Bloomberg գործակալությունը, մայիսի 21-ին հայտարարել է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ռիք Փերրին՝ ելույթ ունենալով Կիեւում, ուր նա ժամանել էր Վլադիմիր Զելենսկու պաշտոնակալության արարողությանը մասնակցելու համար։
ԱՄՆ-ը կտրականապես դեմ է Ռուսաստանից Եվրոպա նոր գազատարի կառուցմանը: Վաշինգտոնը քանիցս սպառնացել է պատժամիջոցներ սահմանել նախագծի եւ դրա եվրոպական մասնակիցների նկատմամբ: Միացյալ Նահանգների իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ իրենք են պատրաստվում հեղուկացված գազ մատակարարել Եվրոպային:
Ավելի վաղ Foreign Policy ամերիկյան հանդեսը հայտնել է ամերիկացի երկու սենատորների կողմից մշակվող օրինագծի մասին, որի համաձայն, առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Եվրոպայի մի շարք ֆիզիկական անձանց եւ ընկերությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: