![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսուա Ֆիյոնը Ժակ Շիրակին որակել է քաղաքական առյուծ
![](https://168.am/wp-content/uploads/2019/09/989559.jpg)
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, որը վախճանվել է սեպտեմբերի 26-ին, քաղաքական առյուծ էր: Այդ մասին հայտարարել է երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որը մի քանի անգամ նախարարի պաշտոն է զբաղեցրել Ժակ Շիրակի նախագահության օրոք։
«Ժակ Շիրակի մահով հեռացավ ֆրանսիական քաղաքականության առյուծը: Նա ամբողջ հոգով սիրում էր Ֆրանսիան ու ֆրանսիացիներին, բայց նաեւ ճանապարհորդել է ամբողջ աշխարհում՝ Աֆրիկայից մինչեւ Ասիա»,- գրել է Ֆիյոնը Twitter ցանցի իր օգտահաշվում, ՌԻԱ Նովոստին: