Ֆրանսիայում հրդեհ է բռնկել Lubrizol քիմիական գործարանում
Հրդեհ է բռնկել Ֆրանսիայի Ռուան քաղաքի Lubrizol քիմիական գործարանում: Այդ մասին հայտնել է Մերձծովյան Սենայի դեպարտամենտի պրեֆեկտուրան:
Lubrizol-ը հատուկ քիմիկատներ է մատակարարում տրանսպորտային, արդյունաբերական եւ սպառողական շուկաների համար:
«Հրդեհը շարունակվում է Ռուանի Lubrizol ձեռնարկությունում, փրկարար ծառայությունները տեղում են»,- գրել է պրեֆեկտուրան Twitter-ում:
Parisien թերթը նշում է, որ հրդեհի վայր էժամանել շուրջ 130 հշեջ:
Գործարաի ղեկավարության եւ հրշեջների տվյալներով՝ տուժածներ չկան: Տեղի իշխանությունները կարգադրել են, որպես նախազգուշական միջոց, փակել ուսումնական հաստատությունները Ռուանի կենտրոնում եւ հյուսիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: