ԱՄՆ-ը ևս 119 մլն դոլարի հումանիտար օգնություն կհատկացնի Վենեսուելային ու տարածաշրջանի երկրներին
ԱՄՆ-ը լրացուցիչ 119 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Վենեսուելային ու տարածաշրջանի երկրներին: Այդ մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ սեպտեմբերի 25-ին տարածված հայտարարության մեջ:
«Պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Նյու Յորքում հայտարարել է մոտավորապես 119 մլն դոլարի լրացուցիչ հումանիտար օգնություն հատկացնելու մասին, որպեսզի հավաստի Միացյալ Նահանգների հանձնառությունն ու նրա համերաշխությունը Վենեսուելայի ժողովրդի ու տարածաշրջանի երկրներին հետ»,- նշվում է փաստաթղթում:
Մամուլի ծառայությունն ընդգծում է, որ այդ միջոցներից 36 մլն դոլարը կտրամադրվի անմիջականորեն Վենեսուելային, իսկ մնացածը կբաշխվի «տարածաշրջանի այն 16 երկրների միջեւ, որոնք մեծահոգաբար շարունակում են իրենց մոտ ընդունել ավելի քան 4 մլն մարդու, ոոնք հարկավդրված են եղել փախչել Մադուրոյի նախկին ռեժիմից», հաղորդել է ՏԱՍՍ-ը: