Բաժիններ՝

Ֆրանսիայի նախագահը Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ չեղարկել է իր այցը Ռոդեզ քաղաք

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ չեղարկել է իր այցը Ռոդեզ քաղաք: «Ժամը 20:00-ին (Երեւանի ժամանակով 22:00-ին) Մակրոնը մտադիր էՇիրակի մահվան կապակցությամբ դիմել ֆրանսիացիներին»,-նշել է France Info-ն։

Իր ցավակցությունն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով Շիրակի անձնական ավանդը ՌԴ-ի եւ Ֆրանսիայի հարաբերությունների զարգացման գործում: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը խորապես վշտացած է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան լուրից, որի «ժառանգությունը հանրապետության եւ Եվրամիության համար կմնա ընդմիշտ»:

Այդ մասին սեպտեմբերի 26-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԵՀ-ի ներկայացուցիչ Մինա Անդրեեւան: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կյանքից հեռացած Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին համարել էԷ Գերմանիայի հիանալի գործընկերը: «Ես խիստ վշտացած եմ Ժակ Շիրակի մահվան լուրից: Նա մեզ՝ գերմանացիներիս եւ անձամբ ինձ համար հիանալի գործընկեր էր ու բարեկամ»,-Twitter-ում կանցլերի խոսքը սեպտեմբերի 26-ին մեջբերել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս