Բաժիններ՝

Թրամփը կասեցրել է ԱՄՆ Վենեսուելայի և Իրանի իշխանությունների ներկայացուցիչների մուտքի թույլտվություն

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր Վենեսուելայի եւ Իրանի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների՝ ԱՄՆ մուտքի թույլտվության կասեցման մասին՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

Այդ մասին ԱՄՆ-ի ղեկավարը պատմել է Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ այս օրերին տեղի են ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումները։

«Վենեսուելայի եւ Իրանի դիկտատորական վարչակարգերի կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով այսօր (սեպտեմբերի 25-ին) ես ստորագրեցի հրամանագիր, որը կասեցնում է վարչակարգերի բարձրաստիճան ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների՝ ԱՄՆ մուտքի թույլտվությունը»,- նշել է նախագահը: Նա լրացուցիչ մանրամասնություններ չի հայտնել իր հրամանագրի վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս