Բաժիններ՝

Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին

Սիեթլ, ԱՄՆ

Մարզադաշտ «Սիեթել»

1/16 եզրափակիչ

ԱՄՆ-Բելգիա` 1:4

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակչում Բելգիայի ազգային հավաքականըվստահ հաղթանակ տարավ՝ 4:1 հաշվով առավելության հասնելով ԱՄՆ-ի նկատմամբ և նվաճելովքառորդ եզրափակչի ուղեգիր։ Հանդիպումը կայացավ Սիեթլում, որտեղ բելգիացիները խաղի մեծմասում վերահսկում էին իրադարձությունների ընթացքը։

Բելգիան ակտիվ սկսեց հանդիպումը և առաջին խաղակեսում կարողացավ երկու անգամ գրավել մրցակցի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Շառլ Դե Կետելարեն: ԱՄՆ-ի հավաքականը պատասխանեց Մալիկ Թիլմանի գեղեցիկ տուգանային հարվածից գոլով՝ կրճատելով հաշվի տարբերությունը, սակայն ընդմիջումից հետո բելգիացիները կրկին իրենց ձեռքը վերցրին նախաձեռնությունը։ Հանս Վանակենը օգտվեց ամերիկացիների պաշտպանական սխալից ու գրավեց դարպասը, իսկ հանդիպման վերջակետը դրեց Ռոմելու Լուկակուն՝ ձևակերպելով 4:1 վերջնական հաշիվը։

Այս հաղթանակի շնորհիվ Բելգիան դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիայի հավաքականի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031