Բաժիններ՝

Լուկաշենկոն վերահաստատել է Դոնբաս խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 26-ին վերահաստատել է Դոնբասի կարգավորմանը մասնակցելու իր երկրի պատրաստակամությունը, այդ թվում՝ այնտեղ բելառուսական խաղաղապահ զորակազմ ուղարկելու ճանապարհով։

«Մենք պատրաստ ենք խաղաղապահներ, սահմանապահներ, զորքեր մտցնել այնտեղ, եթե լինի երկու կողմի համաձայնությունը,-ասել է նա ուկրաինական առաջատար ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:-Չնայած ինձ համար մեծ խնդիր է՝ զորքով հակամարտության մեջ ներքաշվելը»: «Մենք մեզ սահմանի վրա կպահենք այնպես, ինչպես կպայմանավորվեն երկու երկրները՝ Ուկրաինան եւ Ռուսաստանը»,-ճշտել է նա:

Լուկաշենկոն նաեւ հայտարարել է, որ Մինսկը ոչ ոքի հետ ընկերություն չի անի Ռուսաստանի դեմ: «Մեզ մոտ հանրաքվե է անցկացվել, եւ բնակչության չորս հինգերորդը հանդես է եկել ՌԴ-ի հետ բարի դաշնակցային հարաբերությունների օգտին: Երբ դժվար էր, բացի Ռուսաստանից ու Չինաստանից, մեզ մեծ հաշվով ոչ ոք չպաշտպանեց»,-հիշեցրել է Բելառուսի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս