
Հավայան կղզիներում յոթ ուղևորի փոխադրող ուղղաթիռ է կորել

Հավայան կղզիներում ուղղաթիռ է կորել, որում գտնվում էր յոթ մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Այդ մասին հայտնել է Hawaii News Now հեռուստաալիքը:
Առափնյա պահպանությունը որոնողական գործողություններ է իրականացնում ծովում եւ օդից: Սակայն, ինչպես նշում է առափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Քոքսը, որոնումները դժվարանում են վատ տեսանելիության եւ պոռթկուն քամու պատճառով:
Ուղղաթիռը սահմանված ժամանակում չի վերադարձել Կաուայի կղզու Նա Պալի ափի վրա էքսկուրսիայից: Այն պետք է բազա վերադառնար տեղական ժամանակով դեկտեմբերի 26-ին ժամը 17:21-ին (Երեւանի ժամանակով դեկտեմբերի 27-ի 07:21-ին): Նշվում է, որ ուղղաթիռը հանդերձված է էլեկտրոնային տեղորոշիչով, բայց նրանից ոչ մի ազդանշան չի ստացվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: