Բաժիններ՝

Նաթանյահուն հաղթանակ է տարել «Լիկուդ»-ի ղեկավարի ընտրություններում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն համոզիչ հաղթանակ է տարել «Լիկուդ» կառավարող կուսակցության առաջնորդի ընտրություններում։ Պաշտոնական արդյունքները ցույց են տվել, որ Նաթանյահուն հավաքել է ձայների 72,5 տոկոսն այն դեպքում, երբ նրա հիմնական մրցակիցը՝ Գիդեոն Սաարը, ստացել է ընտրողների ձայների 27,5 տոկոսը:
Ավելի վաղ Նաթանյահուն հայտարարել էր իր հաղթանակի մասին:

«Մեծ հաղթանակ: Շնորհակալություն ընկերներիս եւ «Լիկուդ»-ի անդամներին վստահության, աջակցության եւ սիրո համար: Աստծո օգնությամբ ես «Լիկուդ»-ը մեծ հաղթանակի կտանեմ առաջիկա ընտրություններում եւ կշարունակեմ Իսրայել պետությունն առաջնորդել աննախադեպ նվաճումների»,- գրել է Նաթանյահուն իր Twitter-ում:

Նշվում է, որ ընտրություններին կուսակցության 116 հազար անդամների մասնակցությունը կազմել է 50 տոկոսից փոքր-ինչ պակաս:
Այսպիսով, հենց Նաթանյահուն «Լիկուդ»-ը կառաջնորդի հաջորդ խորհրդարանական ընտրություններ եւ դրանցում հաղթելու դեպքում կկարողանա հետագայում էլ մնալ կառավարության ղեկավար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս