Բաժիններ՝

Ֆիլիպիններում թայֆունի պատճառով զոհվածների թիվը հասել է 28-ի

Ֆիլիպիններում առնվազն 28 մարդ է զոհվել «Ֆանֆոն» թայֆունի պատճառով: Այդ մասին հայտնել է Rappler պորտալը՝ հղում անելով տարերային աղետների նկատմամբ հսկողության տեղական մարմնին: Նախօրյակին «Ֆրանսպրես» գործակալությունը տեղեկացրել էր 16 զոհվածի մասին:

Ինչպես նշում է Rappler-ը, եւս 12 մարդ անհետ կորած է համարվում, իսկ երկու հոգի վնասվածքներ է ստացել: Ավելի վաղ երկրի արտակարգ իրավիճակների գործակալությունը հայտնել է, որ 58,4 հազար մարդ հարկադրված է եղել տեղափոխվել տարհանման կենտրոններ: Գործակալության տվյալներով՝ տարերքի պատճառով չեղարկվել են բազմաթիվ չվերթներ, ինչպես նաեւ 15,7 հազար մարդկանց ծովային ուղեւորություններ:

«Ֆանֆոն» թայֆունը Ֆիլիպինների տարածք է հասել դեկտեմբերի 24-ի երեկոյան՝ իր հետ հորդառատ անձրեւներ եւ փոթորկալի քամի բերելով արշիպելագի կենտրոնական մաս Անտիկե նահանգի շրջանում, Մինդորո, Պալավան, Ակլան եւ Ռոմբլոն, ինչի մասին տեղեկացվում է Ֆիլիպինների մթնոլորտային, գեոֆիզիկական եւ աստղագիտական ծառայությունների վարչության կայքում: Ըստ վերջին տվյալների՝ «Ֆանֆոնի» սահմաններում քամու արագությունը հասնում է վայրկյանում 33 մետրի: Այն անցնում է «Հայան» թայֆունի հետագծով, որը 2013 թվականին ավելի քան 6,3 հազար մարդու կյանք խլեց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս