
Կանադայում ապրանքատար գնացքը դուրս է ընկել ռելսերից. CTV

Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգում ապրանքատար գնացքի 26 վագոն դուրս է ընկել ռելսերից: Դեկտեմբերի 26-ին այդ մասին հայտնել է CTV հեռուստաալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել Մաունթ Ռոբսոն լեռից 30 կիլոմետր արեւելք ընկած շրջանում: Երկու վագոն լիրաթմբից ցած է գլորվել ոչ մեծ լիճը: Շարժակազմը պատկանում էԷ Canadian National Railway ընկերությանը եւ վտանգավոր նյութեր չէր փոխադրում:
Տուժածներ չկան: Ներկայում պարզվում են վթարի պատճառները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: