Բաժիններ՝

Ճապոնիայի պատվավոր կայսրը գահից հրաժարվելուց հետո առաջին անգամ հանրությանը կհայտնվի հունվարի 2-ին

Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիհիտոն գահից հրաժարվելուց հետո առաջին անգամ իր կնոջ՝ Միտիկոյի հետ միասին պաշտոնապես հանրությանը կհայտնվի հունվարի 2-ին: Ինչպես դեկտեմբերի 27-ին հայտնել է Kyodo գործակալությունը, նրանք ամանորյա շնորհավորանքին կմասնակցեն կայսերական ընտանիքի մյուս անդամների հետ միասին։

Ակիհիտոն եւ Միտիկոն դուրս կգան պալատի հատուկ պատշգամբ՝ Ճապոնիայի հավաքված բնակիչներին երեք անգամ ողջունելու օրվա առաջին կեսին: Ընդ որում Նարուհիտո կայսրը եւ Մասակո կայսրուհին կկատարեն ընդհանուր առմամբ հինգ այդպիսի ելք:

Կայսրի շնորհավորանքն ամանորյա գլխավոր ավանդույթներից մեկն է Ճապոնիայում: Ամեն տարի դրա համար պալատի մոտ են գալիս հազարավոր մարդիկ: Ավանդույթի համաձայն, միապետը եւ նրա ընտանիքի անդամները իրենց հպատակներին ողջունում են Կայսերական պալատի փակ գնդականթափանց ապակիով պատշգամբից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս