Հրապարակվել է Ալմաթիում Bek Air ավիաընկերության Fokker 100 մարդատար ինքնաթիռի կործանման վայրից
Ցանցում տեսանյութ է հայտնվել Ալմաթիում Bek Air ավիաընկերության Fokker 100 մարդատար ինքնաթիռի կործանման վայրից: Կադրերում երեւում է օդանավի անվնաս մնացած պոչամասը, մնացած մասերի բեկորները, ինչպես նաեւ մասնակիորեն ավերված այն շենքը, որին բախվել է հանրանավը: Bek Air ավիաընկերության Fokker-100 ինքնաթիռն ընկել է Ալմաթիի օդանավակայանից վերթիռից հետո:
Օդանավում եղել է 95 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: Ընկնելիս ինքնաթիռը ճեղքել-անցել է բետոնե արգելապատնեշը եւ բախվել երկհարկանի շենքի: Աղետի վայրում առայժ գտել են 14 զոհվածի: Հիվանդանոցներ են տեղափոխվել 27 մեծահասակ եւ ութ երեխա: Ավիաաղետի վայրում փրկարար աշխատանքները շարունակվում են: Ավիաաղետից հետո Ղազախստանում դադարեցրել են Fokker-100-ի թռիչքները: Նաեւ, մինչեւ բոլոր հանգամանքների պարզումը, կասեցված է Bek Air ավիաընկերության աշխատանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: