ԱՄՆ-ի դոլարի գերիշխող դիրքը համաշխարհային առեւտրի եւ ֆինանսների ոլորտում կարող է ուժեղացնել COVID-19-ով պայմանավորված ճգնաժամի էֆեկտը:
«Դժվար է ասել նաև, թե դրանց կիրառումը որքան կնվազեցնի հրադադարի խախտումների քանակը և ինչ ազդեցություն կունենա հրադադարը խախտել ցանկացող կողմի մտադրությունների վրա, սակայն դրանց ներդրումից հետո պատշաճ միջազգային արձագանքը կարող է զսպօղակ լինել և դառնալ հրադադարի պահպանման որոշակի երաշխավոր։ Ինչպես ավելի վաղ էինք նշում, թեժ կապը կամ օպերատիվ կապը կողմերի միջև վատ պրակտիկա չէ, բայց այն կարող է և չգործել քաղաքական և ռազմական սրացման դեպքում, ինչը և տեղի ունեցավ, իսկ միջազգային բաղադրիչը դուրս կբերի այս հարցից կողմերի քաղաքական կամքը։ Չնայած կան նաև աշխարհում օրինակներ, երբ այդ կապը լավ է գործում, բայց սա լարված հակամարտություն է, և նման պայմանավորվածությունների կատարումը որոշակի իրավիճակ կփոխի»,- ասաց Ֆելգենգաուերը։
Սիրտս խառնում է ծախու քաղաքագետներից և լրագրողներից: Մի պահ թողնենք տարրական բարեվարքությունը: Բայց նրանք ուղեղ չունեն նույնիսկ, որ գոնե հասկանան, որ մի անգամ ծախվելով՝ նրանք ընկնում են ադրբեջանցիների կարթը: Ապագայում նրանց հանձնարարությունները չկատարելու առաջին իսկ փորձի դեպքում նրանք շանտաժի կենթարկեն, որ ինֆորմացիա կտարածեն տվյալ մարդու՝ իրենցից փող վերցնելու մասին:
Մոլդովան Եվրամիության հետ ստորագրել է 100 միլիոն եվրո վարկի համաձայնագիր՝ հանրապետության բյուջեի օժանակման նպատակների համար:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 14 միլիոն 884 հազարը:
Շվեյցարիայի եւ Ուկրաինայի նախագահներ Սիմոնետա Սոմարուգան եւ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 23-ին կայցելեն Դոնբաս:
Աֆղանցի աղջիկն ինքնաձիգից գնդակահարել է «Թալիբան» արմատական շարժման երկու զինյալների եւ վիրավորել եւս մի քանիսին այն բանից հետո, երբ նրանք սպանել են իր ծնողներին:
Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 18 564 դեծք է հայտնաբերվել մեկ ամսում, որն անցել է երկրում բարձր պատրաստության ռեժիմի գործողությունն ավարտվելու պահից:
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի վեց բանտերում հարկադրված են եղել կարանտին հայտարարել բանտի աշխատակիցներից մեկի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո
168.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որո՞նք պետք է լինեն հայկական կողմի հակազդող քայլերը, միջազգայնագետը նշեց. «Բանաձևը դեռ պետք է քննարկվի և հաստատվի Սենատի կողմից, սա նշանակում է, որ մենք դեռ մի փոքր ժամանակ ունենք այդ ուղղությամբ աշխատելու համար: Չնայած կարծում եմ, որ շանսերն այդքան էլ մեծ չեն, որ կարողանանք հակազդել սրան, բայց համենայն դեպս պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի Սենատում «բլոկ անենք» այս քվեարկությունը:
Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարան) հուլիսի 21-ի նիստում դեմ է քվեարկել Բոյկո Բորիսովի գլխավորած գործող նախարարների կաբինետի անվստահության քվեին, նշվել է խորհրդարանի կայքում:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է կալանավորել նրանց, ովքեր կորոնավիրուսից պաշտպանող դիմակ չեն կրում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպայի համար պատմական է համարել ԵՄ-ի տնտեսության վերականգման ֆոնդի եւ բազմամյա ֆինանսական ծրագրի վերաբերյալ գործարքի կնքումը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ ԵՄ-ի տնտեսության վերականգնման ֆոնդը կկազմի 750 միլիարդ եվրո, դրանից 390-ը՝ սուբսիդիաների ձեւով, միջոցների վճարումը կապված կլինի բարեփոխումների գործընթացի հետ:
Եվրամիությունը (ԵՄ) «փաստորեն կրկնապատկել է հետագա յոթ տարվա»՝ 2021 – 2027 թվականների, «համար իր բյուջեն նախորդ յոթամյա ժամանակաիջոցի՝ 2014 – 2020 թականների համեմատությամբ:
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին իր աջակցությունն է հայտնել հայկական համայնքին՝ շեշտելով, որ կանգնած են համայնքի կողքին՝ ընդդեմ բռնության:
Եվրամիության երկրների կողմից իրավունքի գլխավորության սկզբունքի կիրառումն առաջին անգամ դառնում է Եվրամիության երկրների միջեւ բյուջետային ծախսերի բաշխման վճռական չափանիշ:
Ներկայացուցիչների պալատը հաստատեց պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխությունների մասին փաթեթը, որը ներառում է Հայկական հանձնախմբի համանախագահի առաջարկը:
Եվրամիության (ԵՄ) նոր յոթնամյա բյուջետային պլանը ներառում է 5 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծում այն երկրների համար, որոնք առավել շատ են տուժել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց (Brexit):
Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի այն քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահնվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանում Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ Կադիրովին Վաշինգտոնը համարում է մարդու իրավունքների խախտումների մասնակից։
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ Օքսֆորդի համալսարանի հետազոտողների կողմից ստեղծված պատվաստանյութը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը՝ ցուցադրելով արդյունավետության և անվտանգության նշաններ:
Միլանի ոստիկանությունը թմրանյութեր է հայտնաբերել է կոլումբիական սուրճի փոխադրաբեռում:
Հուլիսի 20-ին Ֆրանսիայում ուժի մեջ է մտել հասարակական շենքերում պարտադիր պաշտպանական դիմակներ կրելու դեկրետը:
Ֆրանսիայի իշխանությունները կստանձնեն Նանտի Սուրբ Պետրոսի եւ Պողոսի տաճարի վերականգնման ծախսերը, որը հուլիսի 18-ին տուժել է սաստիկ հրդեհից:
«Ռուսաստանին քիչ թե շատ ձեռնտու է այն ստատուս-քվոն, որը պահպանվում է ԼՂ հակամարտության գոտում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ծագած սրացմանը։
Լիբանանի դատարանը հուլիսի 20-ին կարգադրել է արգելանք դնել կենտրոնական բանկի ղեկավար Ռիյադ Սալեմի ունեցվածքի վրա՝ մի խումբ իրավաբանների պահանջով:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 14 միլիոն 673 հազարը:
Կատալոնիայի իսպանական ինքնավար հանրակցության անկախության կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել միապետության եւ պետության ղեկավար Ֆելիպե 6-րդ թագավորի՝ տարածաշրջան այցի դեմ: