ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սեպտեմբերի 10–13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Այս մասին հայտնում է նախարարությունից՝ մանրամասնելով, որ նիստին մասնակցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը, մրցաշարի կազմակերպման խորհրդատվական աշխատանքներն իրականացնող RCS ընկերության տնօրեն Նապոլի Միկելլեն, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին՝ ընդգծելով, որ նման մասշտաբի միջազգային մրցաշարի հաջող անցկացումը հնարավոր է միայն շահագրգիռ կառույցների համագործակցված աշխատանքի արդյունքում:

Նշվում է, որ նիստում քննարկվել են մրցաշարի ժամանակացույցին, կազմակերպման խնդիրներին և երթուղիների վերջնականացմանն առնչվող հարցեր․ մշակված տարբերակները ներառում են Երևանի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու ճանապարհային հատվածները։ԿԳՄՍ նախարարն ընդգծել է մրցաշարի միջոցով Հայաստանի բնության, հարուստ պատմամշակութային ժառանգության և երկրի տարբեր բնակավայրերի զբոսաշրջային գրավչության առավել արդյունավետ ներկայացման կարևորությունը։ Նշվել է, որ «Tour of Armenia»-ն կարևոր հնարավորություն է ոչ միայն միջազգային մարզական օրացույցում Հայաստանի դիրքերն ամրապնդելու, այլև երկրի զբոսաշրջային ներուժը միջազգային հանրությանը ներկայացնելու տեսանկյունից։

Նախատեսվում է, որ «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարին կմասնակցեն 18 թիմեր, որոնցից յուրաքանչյուրում կընդգրկվեն 6-ական հեծանվորդներ։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանեն ավելի քան 300 պատվիրակներ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և այլ պատասխանատուներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031