ԱՊՀ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 29-ին Տաշքենդում:
24-ժամյա համընդհանուր գործադուլը, որն Իտալիայի մի քանի խոշոր արհմիություններ հայտարարել են ի նշան բողոքի իշխանությունների տնտեսական քաղաքականության դեմ, հոկտեմբերի 25-ին լուրջ խոչընդոտներ է ստեղծել միլիոնավոր իտալացիների եւ Ապենիններում հանգստացող բազմաթիվ զբոսաշրջիկների համար։
Մեծ Բրիտանիան պետք է անցկացնի Համայնքների պալատի վաղաժամկետ ընտրություններ, որպեսզի ձերբազատվի ներկայիս «զոմբի-խորհրդարանից»:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ վերջնական հավաստի տեղեկատվություն չունի այն անձանց վերաբերյալ, որոնց դիակները հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայի տարածքում, բեռնատարում:
Պենտագոնը մեծ հեռահարության թնդանոթ է մշակում, որը կկարողանա հարվածներ հասցնել մինչեւ հազար մղոն (1600 կիլոմետր) տարածության վրա:
Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկման ու քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
Եվրամիության երկրները կոչ են արել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել Բոլիվիայում:
ռնվազն 50 հազար մարդ է տարհանվելու հանձնարարություն ստացել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով:
«Մեծ հաշվով, Թրամփը շարունակել է համագործակցությունն ընդհանուր թշնամու դեմ՝ ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով զինել է քրդերին, Թրամփը մեծ հաշվով չի ասել, որ քրդերն իրենց համար մնայուն ռազմավարական դաշնակից են, և պետք է այդպես լինի միշտ»,- ասաց նա:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, որը պայքարում է նոր ժամկետով վերընտրվելու համար, հայտարարել է պետության ղեկավարի ընտրություններում իր հաղթանակի մասին արդեն առաջին փուլի արդյունքներով:
Լիբանանի նախագահ Միշել Աունը հոկտեմբերի 24-ին հայտարարել է, որ պատրաստ էհանդիպել երկիրն ընդգրկած բողոքի շարժման ներկայացուցիչների հետ։
Բոլոր այն 39 մարդիկ, որոնց մարմինները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Անգլիայի Էսեքսի կոսությունում բեռնատարի կցասայլում, Չինաստանի քաղաքացիներ են:
Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Atos ՏՏ-կորպորացիայի գլխավոր տնօրեն եւ հանրապետության էկոնոմիկայի ու ֆինանսների նախկին նախարար Թիերի Բրետոնին թեկնածությունն է առաջարկել ներքին շուկայի հարցերի եվրակոմիսարի պաշտոնի համար՝ Եվրախորհրդարանի կողմից մերժված Սիլվի Գուլարի թեկնածության փոխարեն:
Թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել Մեքսիկայի մայրաքաղաքից արեւմուտք ընկած Միչոականի նահանգում, նախնական տեղեկատվության համաձայն՝ զոհվել է հինգ մարդ: Այս մասին հոկտեմբերի 23-ի երեկոյան հայտնել է նահանգի դատախազությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին Կոնգրեսին է ներկայացրել «օտարերկրյա ազդեցության չարամիտ գործողություններին ու արշավներին» հակազդելու իր վարչակազմի ռազմավարությունը: ԱՄՆ-ի ղեկավարի համապատասխան նամակը տարածել է Սպիտակ տունը:
Robinson R22 մոդելի երկու ուղղաթիռ է բախվել ԱՄՆ-ի Տեխասի նահանգի երկնքում: Ինչպես հայտնել է Associated Press գործակալությունը, պատահարի հետեւանքով զոհվել է երկու մարդ:
Իտալիայի խորհրդարանի աջակողմյան կուսակցության պատգամավոր Անջելո Չիոկան Եվրախորհրդարանի (ԵԽ) արտահերթ նիստում ունեցած ելույթի ժամանակ դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի «խաղաղության ակունք» ռազմագործողությունը:
2015 թվականի հունվարին Փարիզում եւ Մոնրուժ մայրաքաղաքային արվարձանում իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունների հետաքննության արդյունքների շուրջ դատական լսումները կանցկացվեն 2020 թվականի մայիսի 4-ից մինչեւ հուլիսի 10-ը՝ Փարիզում
2019 թվականի երրորդ եռամսյակում Boeing-ի զուտ շահույթը տարեկան արտահայտությամբ նվազել է երկու անգամ 737 MAX ինքնաթիռների շահագործման արգելման պատճառով:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել, որը երկրում կգործի պետության ղեկավարի ընտրություններում ձայների հաշվման շուրջ տեղի ունեցող զանգվածային բողոքների կապակցությամբ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հոկտեմբերի 23-ին տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երեւանի ժամանակով 19:00-ին) հայտարարություն անել թուրք-սիրիական սահմանի իրադրության վերաբերյալ։
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքները համարել է պետական հեղաշրջման փորձ, որը նախաձեռնել են իր վերընտրվելուց դժգոհ աջ ուժերը։
ԵԺԿ-ն հորդորում է Եվրոպական և այլ միջազգային կառույցներին համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացումներ, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կոչ է արել դաշինքի անդամներին՝ ընդլայնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը եւ ընդգծել է, որ դաշինքը կշարունակի ավելացնել այդ երկրին ցուցաբերվող օգնության ծավալը։
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 24-ին եւ 25-ին կայանալիք բանակցություններում կքննարկեն Սիրիայի հյուսիս-արեւելքի իրադրությունը, ընդսմին դաշինքը վաղաժամ է համարում ՌԴ-ի եւ Թուրքիայի պայմանավորվածությունները գնահատելը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ցնցված է Էսեքսի ողբերգական միջադեպից, որտեղ միգրանտների 39 դի է հայտնաբերվել, եւ ցավակցություն է հայտնել զոհվածների մերձավորներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Անգլիայի Էսեքսի կոմսությունում 39 դի է հայտնաբերվել բեռնատարում:
Հոնկոնգի իշխանություններն իրականացրել են Օրենսդիր խորհրդից արտահանձնման մասին օրինագծի հետկանչի պաշտոնական ընթացակարգը, որն այստեղ զանգվածայտին բողոքների պատճառ է դարձել ամառվա սկզբից:
Գերմանիայում մեծ ծեծկռտուք է տեղի ունեցել քրդերի և թուրքերի միջև: Գերմանիայի Դաշնության Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգի Հերնե քաղաքում նախօրեի երեկոյան շուրջ վեց տասնյակ քրդեր և թուրքեր փողոցային մարտի են բռնվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանական ուժերը ծեծկռտուքը դադարեցրել են` արցունքաբեր գազ կիրառելով: