Թեհրանում հուշարձան են կանգնեցրել՝ ի հիշատակ Խամենեիի
Թեհրանի Էնգելաբ հրապարակում, ի հիշատակ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի, բարձրացված բռունցքի տեսքով հուշարձան են կանգնեցրել։ Դրա մասին հայտնում է ТАСС գործակալության թղթակիցը։
Քաղաքում տեղադրվել են նաև այս խորհրդանիշով պաստառներ, ինչպես նաև վահանակներ՝ Խամենեիի և ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումների հետևանքով զոհված այլ ռազմական ու քաղաքական գործիչների դիմանկարներով։ Փողոցներում իրանական դրոշներ են բաժանում, մայրաքաղաքի կենտրոնում մարդկանց մեծ կուտակումներ են նկատվում։
Չնայած հայտարարված համազգային սգո ոչ աշխատանքային օրերին՝ Թեհրանում մասնակիորեն շարունակում են գործել խանութներն ու սրճարանները, ինչպես նաև պահպանվում է փողոցային առևտուրը։
Խամենեիի հրաժեշտի արարողությունները տեղի են ունենում Իրանի մայրաքաղաքում, ուր ժամանել են բարձրաստիճան պատվիրակություններ տասնյակ երկրներից։ Հաջորդող օրերին սգո միջոցառումներ են նախատեսված Թեհրանում, Ղոմում և այլ քաղաքներում, ինչպես նաև արարողություններ՝ Իրաքում։ Հուղարկավորությունը, ըստ ծրագրի, տեղի կունենա նրա ծննդավայրում՝ Մեշհեդում։

