Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI) կոչ է անում փաստահավաք առաքելություն իրականացնել՝ Արցախում քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացումից հետո

ՄԱԿ-ում Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI) կոչ է անում փաստահավաք առաքելություն իրականացնել՝ Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացումից հետո:

Այս մասին հայտարարություն է տարածել կազմակերպության ֆեյսբուքյան էջը:

Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, «Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը» (CSI) հանդես է եկել բանավոր հայտարարությամբ՝ ուշադրություն հրավիրելով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամի վրա։

Հայտարարության մեջ CSI-ը դատապարտել է Արցախ ներխուժած ադրբեջանական բանակի կողմից 150.000 բնիկ քրիստոնյա հայերի տեղահանումն իրենց պապենական հողերից, ինչը որակվել է որպես էթնիկ զտումների դաժան արշավ։

Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2023 թվականի նոյեմբերի որոշումը, որը պարտավորեցնում էր ապահովել տեղահանված բնակչության անվտանգ և անխոչընդոտ վերադարձը։

Բացի այդ, CSI-ը մեղադրել է Ադրբեջանին ԱՄԴ-ի ավելի վաղ՝ 2021 թվականի հրահանգը խախտելու մեջ՝ հայկական մշակութային և կրոնական ժառանգության կարևորագույն վայրերի համակարգված ոչնչացման, այդ թվում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր տաճարի՝ վերջերս տեղի ունեցած քանդման համար։
CSI-ի հանրային շահերի պաշտպանության գծով տնօրեն Ջոել Վելդկամպը կոչ է արել Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահին կազմակերպել պաշտոնական փաստահավաք առաքելություն՝ հետաքննելու միջազգային իրավունքի այս կոպիտ խախտումները և ներկայացնելու զեկույց, որը կփաստագրի Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները։

CSI-ը պաշտպանում է բնիկ քրիստոնյա բնակչության՝ իրենց տներ անվտանգ վերադարձի և Ադրբեջանի կառավարության կողմից ներկայումս որպես պատանդ պահվող 20 հայերի ազատ արձակման հարցը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031